Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Այս էջը սրբագրված է

եթե չեն կարող ամբողջ գիրքը ձեռք բերել մի ռուբլի տալով, կարող են 20 կոպեկ վճարելով` ձեռք բերել գրքից արտատված տետրակը, և մենք համոզված ենք, որ այդ տետրակը կարդացողը անհնարին է, որ ձեռք չբերե և ամբողջ գիրքը։

1890

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈԻՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնոււթյան դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են։ Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ,ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբր թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը։

Վնասակար են մանավանդ թերահաս մտքի արտադրությունները, երբ նրանք տպագրվում են «Մուրճ»-ի մեջ և տարածվում լուրջ հոդվածների տեղ, հավատացնելով ընթերցողներին, թե Աղայանցի հեքիաթները հակամանկավարժական են և վնասակար, որովհետև արսափելի, չեղած և սուտ բաներ են պատմվում նրանցում, «որոնց, անշուշտ, Աղայանցը չի հա-

шրիքների կարգը ձգհը։Եվ ե՞րբ պիտի կարիք դառնա արդյոք, չէ՞ որ ազգային գրականության գանձանակը ձգած այժմյան մի կոպեկը ավելի գին ունի, քան թե ապագայում հազար մանեթը։ Մանուկ հասակն է խնամատարության կարոտ, իսկ կատարելահտսը ինքն իրան էլ կարող է խնամել։ Մեր գրականությունը մի մանուկ է դեռևս, ուրեմն և կարոտ մեծ խնամքի։ Հայե՛ր, оգնեցե՛ք, պահպանեցեք մեր նորածիլ գրականությունը, վարձատրեցեք այն մշակներին, որոնք գրչի տեղ գրիչ առած հերկում են մի խոպանացած անդաստան, ձգում են բարի սերմեր, որոնք ապագայում պիտի բերեն միայն վաթսուն և հարյուր. ապրել և աշխատել ապագայի համար—այս է ահա պատվո անմահությունը, այս է կատարյալ մարդությունը։