Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

վատում»... Մի՞թե... Այդ երևելի գյուտն ինչպե՞ս կարացիք անել..

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինՉ որ հերոսն է. անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ:

Եթե ես րչեմ կարողացել հասնել իմ նպատակին, այդտեղ ոչ իմ ձգտումն է մեղավոր և ոչ հեքիաթը, այլ գուցե իմ ընդունակության թուլությունը և նվազությունը։ Իսկ եթե իմ ընթերցող մանուկը իսկ և իսկ իմ ցանկացած արդյունքն է ստանում—ինչպես հավատացած եմ և փորձով վերահասու եղած—ապա ուրեմն «Մուրճ» ամսագրի կարծիքը իմ հեքիաթների կրթական արժեքի մասին պետք է համարել թյուրիմացություն , եթե ուրիշ բան չասենք։

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է։ Իրական աշխարհի դևերը, վիշապները, սատաներն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են։

Իմ հեքիաթների մեջ մեծ մասամբ աստառն է միայն ժողովրդական, իսկ նախշերը իմ սեփականս են։ Այդ նախշերի մեջ մի տեսակ ձգտում է երևում նախնականին մոտենալու, և այդ բնազդմամբ և ոչ գիտակցաբար։

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին։ Այդ կաթի սիզահար մանուկը մի ժամանակ կտրվում է ծծից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է։ Սաթը կորչում է, բայց նրա արդյունքը չէ կորչում։ Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է։ Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո։