Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ

Հայր Ղեվոնդ Ալիշանը դարուս հայկական հանճարի ներկայացուցիչն է։ Իբրև բանաստեղծ, բոլոր բանաստեղծների Նահապետն է, իբրև եկեղեցական մի Շնորհալի է, իբրև գիտնական՝ մի հանրագետ է։ Նա կաթոլիկ է միայն ռամիկների ալրում , իսկ գիտնականների համար նա մի բազմահմուտ հայ գիտնական է։Միայն կրոնը չէ, որ մի ազգի բոլոր անգամներին մի ավազանում մկրտելով եղբայրացնում է ամենքին և որդեգրում մի հոր երկնավորի, այլ կա մի այլ ավազան ևս որից մկրտվածները նույնպես եղբայրանում են։ Այս երկրորդ ավազանը գիտությունն է, որ ազգային ինքնաճանաչություն է տաքիս և եղբայրացնում ամենքիս։ Մարդկանց մեջ պատվում և պաշտում ենք նրանց կատարած օգտակար և սուրբ գործը, այլ ոչ նրանց ներքին համոզմունքը, նրանց ազգությունը կամ կրոնը։ Մեսրոպին մենք պաշտում ենք ոչ իբրև հայի կամ եկեղեցականի, այլ նրա համար, որ գիր տվավ մեզ։ Խորենացուն պաշտում ենք, որովհետև նա պատմություն տվավ մեզ։ Անձնավորությունը մեռնում է, միայն գործն է մնում կենդանի, եթե գործը պատվական է, պատվում ենք նրա գործողին։ Եթե հայր Ղեվոնդը կաթոլիկ չլիներ, այլ բողոքական, մենք դարձյալ կպաշտեինք նրան իր կատարած գործի համար։ Բայց որքան մեզ հայտնի է, թե հայ-լատինականությունը և թե հայ բողոքականությունը թշնամի է գիտության, գեղարվեստի, ճարտարության բանաստեղծության։ Ավետարանի ասելը, թև «Եղերուք կատարյալ, որպես Հայրն ձեր երկնավոր կատարյալ է» նրանց համար ըմբռնելի չէ։ Երկնավոր հոր ստեղծագործությունը, նրա տիեզերական օրենքները խավար վարագուրով պատած է նրանց համար։Չունին գիտություն, չունին ազգային առաջադիմություն։ Այսպես չեն եղել Մխիթարյան հարք սկսած Մխիթար Աբբա հորից։ Նրանք այնքան են աշխատել հայ ազգի և նրա գրականության համար, որքան չեն աշխատել Հայոց բոլոր վանքերը միասին առած։ Հայր Ղեվոնդը այս գործունեության ամենախոշոր ներկայացուցիչն է։ Եվ այսօր միաբանության պաշտելին է և նրա փառքն ու պարծանքը։ Ուր էր թե սրանց պես արժանավոր միաբանակցին պատվել գիտե-