Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

նային և մեր վանքերում։ Սուրբ Ղազարու վանքի միաբանությունը առաջիկա մայիսի 13-ին պիտի տոնի Հայր Ղեվոնդի քահանայության հիսնամյակը։ Մենք հույս ունինք որ այս մեծ տոնին կմասնակցի ամենայն մարդ, որ ինքն իրան հայ է ճանաչում, թե աշխարհական և թե հոգևորական, թե նյութական և. թե բարոյական ցույցերով։ Պատվենք պատվի արժանիներին, որ իրավունք ունենանք անպատվելու անարժաններին։ Չկա իրավունք առանց պարտքի։

1890

ՄԻ ՆԿԱՏՈՂՈԻԹՅՈԻՆ

Ա

Կան մարդիկ, որոնք մեզ թվում են հաստատամիտ, մինչդեռ նրանք հաստամիտ են, բթամիտ են և ոչ թե հաստատամիտ։ Այսպես ռամիկ և անուս դասակարգը մեզ հաստատամիտ է երևում, մինչդեռ նրա միտքն ընդարմացած է, անշարժ է և քարացած։

Անհատ անհատից և ազգ ազգից տարբերվում է իր մտքի շարժունության աստիճանով։ Մեր դրացի թուրքերի համեմատությամբ մենք հայերս ավելի շարժուն ենք։ Թուրքերը ինչպես որ եղել են իրանց Իսմայիլ նահապետի օրերում, նույն վիճակի մեջ են գտնվում և այսօր, այսքա՜ն ընդարմացած և անշարժ է դրանց միտքը։ Սակայն մենք հայերս էլ, որքան էլ որ մտավոր շարժունությամբ բարձր ենք կանգնած մեր ասիացի դրացիներից, այսուամենտյնիվ դարձյալ ասիացի ենք, ազատ չենք ասիական անշարժությունից։ Այս հատկությունը մի տեսակ ժառանգություն է մեր պապերից՝ մեր ուղեղի մեջ մնացած։ Թուրքերեն ասված ասիական առածը, թե՝ «Աղըր-օթուր, բաթման գյալասան» (ծանր նստիր, որ կշիռդ բաթմանի չափ լինի) վերաբերում է բոլոր ասիացի ազդերին, բոլոր ծալապատիկ նստող ազգերին։ Ասիացին այնպես է նստում, որ կարծես քառասուն բաթման քար կա կախված իրանից։ Այս անշարժությունը, այս ծանրությունը, դանդաղկոտու-