Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

թյունը միայն ռամիկ դասակարգին չէ հատուկ, այլ նույնիսկ ամենածայրահեղ համարված ազատամիտ հային։ Հայն ինչքան որ ազատամիտ լինի, ինչքան շարժուն և առաջադեմ, դարձյալ չի կարող բացարձակ ազատ լինիլ ասիական դանդաղկոտությունից։Մեր լուսավորյալները ուրիշ բան չեն, բայց թե լուսատտիկներ, շուշխունաներ, լուցկիներ։ Դրանց մեկ տեսնում ես վառված, մեկ էլ՝ ածուխ դառած։ Շարունակ առաջադիմելու, շարունակ լույս տալու հատկություն չունին։ Այսպես են մեր բոլոր հաստատությունն երբ. վառվում և հանգչում են ասուպների պես։Շարունակ առաջադիմելու, շարունակ լույս տալու ուժ, եռանգ, կյանք չանին: Այսպես են և մեր ուսանողությունը, մեր գրադրությունը, մեր գրականությունը, մեր թատրոնը։

Այս հանգամանքը ձեռնտու պայման չէ մեզ հայերիս համար ներկա 19-րդ դարի վերջերում։ Դանդաղկոտությունը թուլության նշան է.Դանդաղկոտություն է, ցավ է և ուղեղի ցավ, ուղեղի թուլություն, կոշտություն, հաստություն, ամլություն: Եթե մի գրող երկու տող գրում է և երրորդում հորանջում, այդ ուղղակի նշան է նրա ուղեղի թմրածության, ամլության, անբեդմնավորության։ Եթե մեկ խմբագիր փոխասաց մոնթի պես տարիներով միևնույն քաղվածքն է անում, շարունակ ուրիշի ասածն է հերքում կամ նույնը կրկնում, այդ հայտնի նշան է ուղեղի ցավագարության։ Եթե մեկն ասում է Դ. Արծրունու գրական գործունեության սկիզբը պետք է «Մշակի» սկսելու օրից հաշվել, այդ ցույց է տալիս միայն, որ նա ուզում է գործը մի քանի տարով ուշացնել, որ իր աչքովը չտեսնե առաջադիմության հաղթությունը։

(Բայց անհոգ եղեք, մեր կատարած հանդեսը մի հրավառություն էր։ Մեկ էլ ով գիտե երբ կվառվի։ Հայերս այնքան արագաշարժ չենք, որ տարին մի քանի հորեք յան կատարենք, որ խրախուսենք մեր դանդաղաքայլ մշակներին, մի զարկ տանք մեր առաջադիմության քառանկյունի անիվներին)։

Եթե սխաչ չկա ասածիս մեջ, եթե հայր ճշմարիտ ասիացի է իր անշարժ և դանդաղ բնավորությամբ, պետք է երևակայել ուրեմն, թե որքան հաստագլուխ պետք է լինին այն գրողները, որոնք անշարժ հային անշարժություն են քարո-