Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/219

Այս էջը հաստատված է

գաղափար, որին ես զոհել գիտեմ ամենայն ինչ։ Այսպես կարող է լինել միայն համառ և հաստատուն կամքի տեր մարդը ոչ թույլ կամքի տեր փոփոխամիտը։ Գիտեմ, ասածներս ավելի պիտի շարժեն իմ հակառակորդների բարկությունը, պիտի ասեն, տեսեք որքան ինքնահավան է, որքան զբաղված է իրանով, որ միշտ իր վրա է խոսում։ Իսկ բարեկամներս թող իմանան, որ ես մեծ, շատ մեծ առիթ ունիմ ցույց տալու հրապարակով իմ բնավորության ամենազորեղ գիծը, որ է իմ հաստատամտությունը։

Լսել են մի քանի հիմարներ, որ ես երբեմն բանակռիվ եմ ունեցել Գ. Արծրունու հետ։ Եթե փոփոխամիտ չէ, ասում են, Աղայանցր, ինչո՞ւ է բարեկամանում այժմ Գ. Արծրունուն։ Իմ կռիվը եղել է չէ և չի բացասականների մասին. և այսօր էլ նա իրանն է շարունակում, ես իմը։ Ահա այս լուն է, որ այսքան մեծ ուղտ են շինել իմ հակառակորդները։

Ասում են, Րաֆֆու դեմ գրողը ինչպե՞ս կարող է գաղափարակից չինել Գ. Արծրունուն։ Տեսեք իմ հակառակորդների լրբությունը մինչև ո՛ր աստիճանի է հասնում, որ իմ պարզ գրածը ուղիղ ըմբռնելու հակամետ չեն, այլ գլխիվայր ըմբըռնում և գլխիվայր քարոզում են սրան նրան։ Րաֆֆու վրա հարձակվել եմ պաշապանելով նրա իսկ գաղափարը, որ և իմն եմ համարել և ուրիշ շատերինը։ Ես այդ շատերի կողմից բողոքել եմ նրա այն արարմունքի դեմ, որ մեր ամենիս փայփայած սուրբ գաղափարը, սուրբ գործը ձգել է պիղծ մարդկանց ձեռք — շառլատանների և խաչագողների, որով մի ապտակ է զարկել բոլոր այդ գաղափարին նվիրվածներիս։

Բայց ե՞րբ պիտի բարվոքվի մեր գրագետների վարքն ու բարքը, և այս ի՞նչ բարոյական թշվառություն է, որ նկատվում է մեր գրողների մեջ։ Երբ պիտի աղաավինք սև զրպարտիչների լեզվից։


Բ


Գիտության համար առանց պատճառի ծառիցը տերև չի վայր ընկնում։ Մեր կյանքի բոլոր երևույթները իրանց բնական և օրինավոր պատճառներն ունին։ Ճշմարիտ գիտնականը