Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կան պարտեզում։ Իսկ ընտանիքս Վաղարշապատումն էր։ Այս անհաջող հանգամանքներին ենթարկվել էի շնորհիվ կաթողիկոս Հայրիկի, որ ինձ համար խորթ հայր դարձավ։ (Բայց այս մասին ուրիշ անգամի)

Պատմելով բժշկին իմ հոգեկան վիճակը, ավելացրի, թե ես լավ չգիտեմ հիմա, թե մեզանից ո՞վ է հիվանդ իսկապես, ես թե որդիս։

Բժիշկը ժպտաց, որով հասկացրեց, թե ինչ կասկած, որ ինքդ ես հիվանդ, բայց այսպես չասաց, այլ թե' «Դատարկ բան է, ուշադրություն մի դարձնիլ, կանցնի»։

Ես լսեցի բժշկիս և ճանապարհ ընկա։ ճանապարհին տրամադրությունս շարունակ վատ էր, բայց սիրտս հանդարտ էր, միայն երբ որ տանից մոտեցա մի հարյուր քայլով' մի այնպիսի վիճակի մեջ ընկա, որ քիչ մնաց ուշաթափվեմ։ Բոլոր ուժս հավաքելով սիրտս պնդացրի և հասա տան բակը։ Այդ- տեղ դեմս եկավ զոքանչս և ասաց, մենք այսօր հ եռագիր տվինք քեզ, որ դաս, մի՞թե այդպես շուտ հասավ։ — Այո՛, ասեցի, ես հեռագիրը երեկ եմ ստացել։ — Այս ասե¬ լով ներս ընկա տուն և երեխայիս գտա անզգա վիճակի մեջ... 1910 Մ. ԹԱՎԻԱԴՅԱՆՑԻ «ՎԱՐԴԳԵՍ» ՎԵՊԻ ԾԱԳՈԻՄԸ Մոտ ժամանակներս կարդացի պ. Հ. Աճաոյանի գրած Մ. Ւաղիադյանցի կենսագրությունը, որ տպված էր Նոր-Նա- խիջևանի «Լույս» շաբաթաթերթի 15-16 համարներում։ Պարոն Աճաոյանը գովասանքով է խոսում «Վարդգես» վե¬ պի մասին։ Բայց նրա թարգմանություն լինելը չի կարողա¬ նում ենթադրել։ Երևի իր. ձեռքի տակ եղած աղբյուրներում ևս չի գտել մի այսպիսի ենթադրություն։ Նա ձեռքի տակ ունե¬ ցել է մոտերս լույս տեսած պ. Հ. Ման վե լյան ի <րՌուսահայ գրականության պատմությունը», ուր տպված է Մ. Թաղիադ- 231