Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

Թող պատմական ոչ մի դժնդակ երևույթ չհուսահատեցՆե մեզ, քանի որ մարդկությունը դիմում է դեպի բարին л» կատարյալն։ Ամեն մի «էգուց» լավ է քան «երեկը», թեկուպ դրա հակառակը թվա մեզ։ Քանի որ մարդկությունն առաջ խաղացողն, ազգեըթ միմյանցից ետ մնալ չեն կարող։ Վերակենդանացած ազդերի բանաստեղծները երգում և իրանց վերածնությունը և ազատությունը, Ա եթե դեռ չէր իրա գործված իրանց բաղձանքը, հորդորում էին ազգին դեպի այգ: Մենք էլ ունեինք մեր կարապետներն այդ ասպարեզում Ունեցանք մեր նահապետը' Հայաստանի պահապան Մասիսներր խոսեցնող... Մեր նոր Մեսրոպը' Թաղիադյանց, որ հեռու արևելքից ազգասիրական ճառագայթներ էր սփռում հայ երկրի վրա։ Եվ ահա ծագեցին հայ հորիզոնի վրա մեկը մյուսի հետևից նորանոր աստղեր—Աբովյաններ, նալբանգյաններ Պատկանյաններ, Ռաֆֆիներ, Պռոշյաններ, Սունդուկյաններ շատ ուրիշները դրանց հետ միասին և դրանցից հետո, թե արևելքում և թե՛ արմ ուտքում զանազան ձևի խմբակցություններով, ինչպես երկնքի աստեղատներն են։ Այս աստ եղատները մեջ ծագեց և Շիրվանզադեի աստղը, և ահա երեսուն տարի է, որ փայլում է մեր տաղանդավոր մատենագիրների շարքում, ուր գրաէէել է մի շատ փառավոր աթոռ։ Այսօր ահա բազմեցնելով նրան իր ճակատի քրտինքով կռած ու կոփած պատվավոր աթոռի վրա և պսակելով դափ¬ նյա պսակով, շնորհավորելու ենք նրա երեսունամյա գրական բեղմնավոր գործունեությունը։ Բարեմաղթելու ենք, որ երկրորդ երեսունամյակում այդ գործունեությունը լինի նույնքան բեղմնավոր և նույնքան պարծանք ու պատիվ բերող մեր ազգային գրականությանը։