Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/303

Այս էջը սրբագրված է

այնուհետև Մխիթարյանք. անշուշտ կապացուցանեն մեզանից էլ չավ, որ մեր տառադարձությունն ուղիղ է և դարձյ։սլ կանց¬ նեն պոլսեցոց առաջը, նրանցից լավ դասագրքեր տալով։ Այս- պես են առհասարակ բոլոր շահադետները և պահպանողական¬ ները։ «Ամ ննօրյա Հանդեսի» մեջ «Տ աոադարձութ յան խնդրի» մասին գրողը, շնորհակալ ենք, բազմակողմանի սւեղե կություն֊ ներ է տալիս, ըստ երևույթին ամենայն բարեխղճությամբ, և ուսումնասիրում իր ստանձնած դործր, բայց, վայ ինձ, թող նևրե ինձ ասել, որ ոչ հիմքը հիմք է և ոչ մեթոդը' մեթոդ։ Մի՞թե կարելի չէ ապացուցանել, որ երկիրս կանգնած է, և ո՞ր ռամիկը լի հավատալ, րայց բանը Գա լի լեյին հավատաց¬ նեի է։ Շատ ցավում ենք, որ Աբբա Հայր Այտն յան ը լեզվի խնդրում մնացել է կես ճանապարհի վրա կանգնած, մինչդեռ միայն մեկ քայլ է հարկավոր ավելացնել և այս մեկ քայլը հայրիկն ինքը չի վստահանում անել, բանը ձգել է իր աշա¬ կերտների վրա, որոնք իրանց վարդապետի բարձրությանը հասնել երբեք շեն կարող։ Եվ ո րն է այս մեկ քայ՚.ր։ Ըն¬ դունել Տարոնի և՛ քերականությունը, և՛ տառադարձությունը։ Տառադարձությունը բոլորովին մերն է, իսկ քերականության տարբերությունը շատ չնչին։ Սակայն պետք է ապացուցանել, որ այսպես էլ պետք է լինի, եթե ոչ գիտե՞ք, կարող են ինձ հանդուգն անվանել, Ա դեռ մի բան էլ ավելի։ Ափսոս որ երկար գրել չեմ սիրում, իսկ խնդիրն էլ այն¬ քան պարզ չէ, որ երկու խոսքով հասկացնեմ։ Հասկացողին բավական է միայն մեկ միտք տալ, և ես իմ «Հայկական հնչյունների մասին» դրվածովս միայն մեկ միտք տվի, բայց իմ միտքը ոչ միայն չհասկացան, այլև աղավաղեցին։ Այսօր ես հանդես եմ ղալիս իմ վարկը վերականգնելու։ 2 Դպրություն և բարբառ փոխադարձաբար ազդում են մի¬ մյանց վրա։ Եթե Թիֆլիսի քահանաները մի մամ ահա !լ ասում էին <րՀայրի մ իր, վուր հիրկինս իս», այսօր նոր դպրության 303