Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

նույնիսկ մեզ համար էլ, որովհետև ում վերջավորությունը կրավորական դառնալով, մի երկրորդ ում էլ վրան է ավելանում և դառնում է, օրինակ, գործուում, տանուում և այլն։

Շատերն արդեն սկսել են մեկ ու-ի տեղ գրել վ և շատերը ւ: Եվ մենք այսօր այս բառերի վերաբերությամբ երեք տեսակ ուղղագրություն ունինք՝ ուում, վում և ւում։ Սրա վրա պետք է ավելացնենք և այն, որ ոմանք մեկ հատ ու-նես շինում են վ, ինչպես՝ ասված; փրկված, խօսվիլ, գրվիլ․ իսկ շատերը պահպանում են մեկ ու-ն և գրում են ասուած, փրկուած և այլն։ Դարձյալ՝ շատերը բայերի մեջ եղած թե երկու և թե մեկ ու-ի տեղ գրում են վ, իսկ անունների մեջ ւ. օրինակ՝ ասվածդ հոդւած։ Ոմանք էլ անխտիր ամենայն տեղ գործ են ածում վ, պահում են միայն բառի վերջում եղած ու և ւ, ինչպես՝ լեզուն, լեզուի, լեզուում, թիւ, թւի, հաշիւ հաշւի։ Միով բանիվ, մի կատարյալ բաբելոնական խառնակություն է։ Մեր այս ուղղագրության մեջ միակերպություն ձգելու համար, պետք է երկու բան իմանալ, նախ թե ինչպես է արտասանում ժողովուրդն այս բառերը, և հետո՝ թե արտասանության համար ի՞նչ հնչյուն են տվել մեզ մեր նախնիք։ Ես չեմ կարող ցույց տալ թե հնումն ինչպես էին արտասանում ու ձայնավորը մյուս ձայնավորների առաջ, բայց իմ ժամանակ, որքան ես վերահասու եղա, հնչում էին ոչ սոսկ ու, այլ ուվ և րվ։ Գրում էին թիւ, թուոյ և կարդում թուվոյ կամ թըվոյ․ գրում էին ձուոյ և կարդում ձոլվոյ և ձըվոյ։ գրում էին արուեստ և կարդում կամ պարսկական երկար արտասանությամբ ա՜-րո՜ւ-վե՜ստ և կամ կարճ կտրելով ասում՝ արւե՛ստ, իբր՝ արհե՛ստ։ Գրում էին թույլատուութիւն և կարդում թոյլտ-տու-վու-թիւն, կամ թոյ-լա տը-վու-թիւն, և ի վերջո թոյլտվութիւն։ Այսպես է և Արարատյան և մյուս բոլոր բարբառներում. ամեն տեղ, թե՛ բայերում և թե անուններում, ու-ն ձայնավորից առաջ դառել է սոսկ ւը, եթե հաշվի չառնենք ը ձայնը, ինչպես որ հաշվի չենք առնում մյուս բոլոր բառերում՝ երկու բաղաձայնների մեջ։ Գրում ենք տւաւ, բայց կարդում ենք տը-ւաւ. չէ՞ որ երկու