Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Այս էջը սրբագրված է

բարի մեջ։ Նախամայր լեզվի հետ ազոտ ողի համար ավելի դյու֊ րին էր իրանից մոտիկր հետազոտել, քան թե իրանից մինչև Լնղկաստան հեռու եղածը, և առաջարկեցինք նրան, բայց նա փախս տվավ մեր առաջարկությունից, ասելով, ես ի՞նչ գիտ֊ նամ, գնա իրենց հարցուր»։

Գ

Մեր լեզվագետներն այն կարծիքն են հայտնել մինչև այս¬ օր, որ մեր գրաբարը հինգերորդ դարում գոյություն ունեցող բարբառների մեջ ամենից կատարյալն էր, դա մի մեհենական և դիվանական մշակված լեզու էր այդ լեզվով խոսում էին քաղաքակրթված անձինք, հոգևորականներն ու ազնվական֊ ներր, նա գրավոր լեզու լինելու այն աստիճան հարմար էր, որ կարողացան կարճ մաման ա կում թարգմանել ոչ միայն ս․ գիր֊ քը, այլև հունական փիլիսոփայությունն անգամ։ Այս ենթ,ադրությունները ճառեր են միայն առանց հետա֊ զոտության, առանց փաստի, այնպիսի ճառեր, որոնք մարդ֊ կանց մեջ հավատ են ներշնչում և մոլորեցնում, բայց մնում են զուրկ պատմական և բնական ստուգությունից։ Սկսած պարթևական իշխանությունից կարող չենք ասել, թե հայերն ունեցել են մի մշակված պալատական հայերեն Ընդհակառակն' պալատի լեզուն և գրականությունը օտար էր մինչև Մեսրոպի ժամանակն ևս։ Ինքը Մեսրոպն ևս իբրև պա֊ լատի քարտուղար' գրագրությունը վարում էր պարսկերենով Եթե պալատում հարգված լիներ հայոց ազգային լեզուն, վա- ղուց հնար կմտածեին հայերեն գիր և գրականություն ունե֊ նալ։ Միևնույնը կարող ենք ասել և մեհենական դպրության մասին, նորանում էլ տիրապետող լեզուն Աքսորականն էր ե հունականը։ Ինչպես մարմնավոր, նույնպես և հոգևոր իշխա- նությունը օտար էր հայի համար։ Ոչինչ ապացույց չունինքր որ Գրիգոր Լուսավորիչն անգամ հայերեն իմանալիս լիներ, բայց դիտեր գուցե հունարեն և ասորերեն, քանի որ դրանք էին արևելյան եկեղեցու լեզուները։ Խորենացին սույն հանգա֊ մանքների վրա գանգատելով* ասում է վերջը․ Այլ ինձ թվիг որպես այժմ և առ հինսն Հայաստանեայց լեալ անսիրևլու֊ 366