Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/400

Այս էջը սրբագրված է

Է գրել վում կամ ւում, իսկ մնացածներում գնել ու այդ կնշա- նակե ոտնատակ տալ լեզվի օրենքն ու կանոնը և հետևել ինքնահնար և քմահաճ կանոնի, որ ամենայն լեզվից մերժելի է։ Կամ ասել մեր լեզվի մեջ միևնույն ձայնավորը կրկնակ չի գործածվում, այդ թերասածություն է, մեր լեզվի մեջ ոչ թե միևնույն ձայնավորը կրկնակ չի գործածվում, այլ առհա֊ սարակ երկու պարզ ձայնավոր իրար մոտ չեն գալիս առանց միջնակապի։ Այսպես են վարվել մեր նախնիք այն օտար բա֊ ռերի վերաբերությամբ ևս, որոնք չեն ունեցել ոչինչ հոդա- կապ, այլ երկու ձայնավորներ իրար մոտ են եղած, իրանց ազգային անտարբերության համեմատ․ օրինակ չեն գրել օա որովհետև հայն այդպես բառ չունի յուր լեզվումը, այդպես հնչելու սովորություն չունի, այլ պետք է ասե օւա կամ ովա, օյա կամ ոյա կարող չէ ասել աօ, այլ աւօ կամ այո և ոչ էօ, օէ, աա, օօ, ուու։ Օրինակ' գրել են Տրովադա, որ է Տրօադա, Շմաօն, ՓարաՆոն Ղենվոդ, Մենելաւոս, Դանանոս, Աբրահամ, Դեհաներա։ Միջնակապը բաց են թողել միայն այն բառերից, որոնք հասկանալի են եղել թե ինչպես պետք է արտաբե¬ րել։ Օրինակ* է և ի տառերից հետո J չեն գրել, բույց կար- դալիս մենք մեզանից ավելացնում ենք, այսինքն առանց նրան էլ հայի հանկի ենք կարդում, ինչպես էյի, էյակ, էյու- թյուն, իյա կամ իեա' Եղիեա, Անանիեա, Ւտալիեա, բոլորովին այնպես, ինչպես կարդում ենք' նուվեր, նուվաս, թեպետ այն¬ պես չեն գրված։ Այսպես ահա, եթե ուսում գրելը հակահնչական և անճոռ¬ նի ու ղղադրություն է, նույնքան հակահնչական և անճոռնի են ուել, ուաւ, ուեց, ուած ձևերը, որովհետև գրած նուեր բառի պես չեն դառնում ուվել կամ ըւել, այլ ւել, ոչ գը-րու- վել այլ գը-րել գըր-ող ինչպես գործուումն է գործվումէ Ուրեմն կրավորականը լինելով աշխարհիկ լեզվի սեփականու- թյուն, հնար ունենք համեմատել կենդանի արտաբերության հետ և այնպես գրել, իսկ կենդանի արտաբերությունն է' գործ¬ վում կամ գործւում, գործւել կամ գործվել և ոչ գործուում, գործուել։ Բայց, ինչպես տեսնում եք, ուն դուրս մղելուց հետո էլ լուծած չենք լինում միակերպության խնդիրը, որովհետն 400