Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/444

Այս էջը սրբագրված է

ԵՍ ՄԵՌԱԾ ԵՄ (Երևակայություն)

Հոգեվարք եմ է Բժիշկների թթված .դեմքերից երևում է, 'որ> բանս բուրդ է։ — Ի սեր ամենակալին, բժիշկներ, ինձ դեղ մի' տաք,— ասում եմ նրանց։ — Հապա ի~ևչ կուզես,— հարցնում են։ — Վյո ւն, վյո ւն, վյո՜ւն և վյո՜ւն տվեք ինձ, և ես իսկույն֊ կվերակենդանանամ։ — Բժիշկները միմյանց երեսի են մտիկ տալիս։ Տաքությունս սաստկանում է. սկսում եմ զառանցել և շա¬ րունակ բղավում եմ,— վյո ւն, վյո ւն, վյո ւն, վյո ւն տվեք ինձ։ Այդ ի~նչ դիրք է, վյունով է* տպած արդյոք։ — Վյունով է, վյունով,— խաբում են ինձ բժիշկները։ Նրանց սուտը ներգործում է վրաս իբրև ուղիղ և բոլոր վեվերը՝ վյունի կերպարանքով են երևում աչքումս։ Մեռնում եմ, բայց ուրիշների համար, իսկ ինձ համար մնում եմ կենդա նխ Ես ուրիշներին տեսնում եմ, լսում եմ, իսկ նրանք' ինձ չեն լսում։ Այդ կենդանիները ինձ համար ն ույնքան մեռած են, ինչքան և ես՝ նրանց համար։ Ես տեսնում եմ, որ ահա գալիս է մեր Եզեկյանը, մի դամբանական ձեռին. կարդում է հեկեկալով. նրա մյուս ասածներին ուշադրություն չեմ դարձնում, սպասում եմ, որ տեսնեմ ի նչ է ասում վյունի մասին։ — «Պարոններ,— ասում է վերջապես,— սա էր, որ մեր վյուն ազատեց վևի ճանկերից... Այս խոսքի վրա հոդիս փառավորվում է։ Մոտենում են դրաշարներր՝ մի ահագին ծաղկաձև պսակով, որի մեջտեղը հյուսված է խաչմերուկ մի մեծ վյուն և մանրիկ թերթերով չորս կողմը շարված աւ, եւ, իւ, օւ լա, ւե, ւէ, ւը, ւի Պսակն ոանի այսպիսի վերտառություն — էԳրաշարների մատները վևի պոչից ազատողին»։ 444