Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/510

Այս էջը սրբագրված է

«Ադամ յան. Արվեստը». 1960. էջ 316—318. «Ադամ յան. կյանքը». 1961. էջ 287)։ Այս հոդվածի առիթով հիշենք, որ Աղայանն ու Ադամ յան ը հանդիպեք ու ծանոթացել էին 1882 թվականի ամռանը' Շուշիում, ուր այն ժամանակ (1878 թվականի օգոստոսից) աշխատում էր Աղայանր որպես ուսուցիչ, իսկ Ադամյանն այնտեղ էր գնացել մի քանի ամսով (հունիս—հուլիս — о գոս. տոս)ճ ներկայացումներ տալու։ Այդ օրերից սկսած նրանք մտերիմ բարե¬ կամներ են դաոնում և հետագայում կապվում են իրար հետ նամակագրու¬ թյամբ։ Ա ղայանի հոդվածի լույս տեսնելու ժամանակ Ագամյանր ^"իֆլիսից մեկնել էր Սաթում' այնտեղից էլ Ղրիմ և ահա այնտեղից ( Ս իմֆերոպոլից ) իր մտերիմ ընկեր ու բարեկամ Սանդրոյին (Ալեքսանդր Ստեփանյանին) ուղղած' 1887 թ* սեպտեմբերի 8-ի նամակում Ադամյանը գրում է. «Պատ- ։Լական ու սիրելի Ղազարոս Աղա յանին սիրով ու կարոտով ո ղջունեցեք իմ կողմից, հարմար առիթին իրեն էլ կգրեմ» (Պետրոս Ադամյան, «Նամակ¬ ներ», 1959, էջ 162), Նրանց նամակագրությունից, սակայն, Ադամ յանի միայն 1889 թ. հուն¬ վարի 19-ի նամակն է պահպանվել' գրված Կ. Պոլսից։ Այգ նամակը նրանց սրտագին բարեկամության . մի ցայտուն վավերագիրն է, որի մեջ Ագամյանր Աղա յանին դիմում է որպես իր «հոգեխանդ և ազնիվ բարեկա¬ մի»։ Այդ նամակից տեղեկանում ենք, որ Աղայանր մի նամակով շնորհա¬ վորել է Ա ղամյանի նոր տարին (1889 թ.) ու նրա հոբելյանը, ջերմ մա¬ կագրությամբ ուղարկելով նրան իրենց (իր և իր կնոջ) լուսանկարր. «Աոի, վերջապես, պատկառելի պատկերնիդ ընդ ազնվասուն կողակցիդ, աոանձին հաճությամբ Ա սիրով, որո փափագով վաղուց սպասում էի» — գրում է Աղամ- յանր և ինքն էլ «փոխադարձ ուղարկում է» իր լուսանկարը, «որո վրա նա¬ յելով— դրում է Ադպմյանը—խնդրեմ, որ միշտ հիշեք ինձ, վստահ լինելով, որ դորա իսկականը կենդանի, Ձեր հոգեկից եղբայրն է և միանգամայն գնա¬ հատող և սիրող ոչ միայն քերթողիդ, այլ' անձնավորության Ձեր նույնպեսt Եվ թե հեռավորությունը և ժամանակը առավել զորացոլցած են այն բարի տպավորությունը, որ թողել եք յուր վրա» (Պետրոս Ադսոքյսւն, «Նամակ¬ ներ», կազմեց և ծանոթագրեց Գ. Խ. Ստեփան յան. 1959, էջ 210)։ Ադամ յանի վերոհիշյալ գրքույկի մասին դրած մեծարժեք հողվածով չի սպառվում Աղա յանի դրածը շե քսպիրագետ հանճարեղ արտիստի մասին։ Նա մի շարք այլ հոդվածներում քանիցս միշտ դրվատանքով հիշում է Աղչսմ յանին, որն անջնջելի տպավորություն էր թողել իր վրա թե’ իբրև արտիստ և թե իբրև <րհոգեխանդ բարեկամ»։ Ահա թե ինչու իր կյանքի վերջին շրջանում Աղայանր տրամադրված է եղել ամփոփելու իր խոհերն ոլ տպավորությունները և հուշերը' դարաշրջանի բեմական արվեստի հան¬ ճարեղ վարպետի մասին, բայց անսպասելի մահը անիրագործելի է դարձ¬ րել նրա այդ գեղեցիկ մտադրությունը։ Այդ մասին վկայում է «Հուշարաո» ամսագրի (1907—1912) խմբագրությունը' ականավոր գրողի մահվանը վե¬ րաբերող «Սև էջեր»-ում, որ ասված է, որ «հանգուցյալը մեր խնդրանքով 510