Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Այս էջը հաստատված է

իրանց պապերի պապերը։ Այստեղից մենք գալիս ենք այն եզրակացության, որ ինչպես կա ժառանգականություն, նույնպես կա և ժառանգականության բարեկրթությամբ զարգացում։ Եթե այս զարգացումը չլիներ, մարդիկ անհուն դարերի ընթացքում ոչ մի փոփոխության չէին ենթարկվիլ, այլ նույնը կլինեին, ինչ որ եղել են սկզբումը իրանց նախնական վիճակի մեջ։ Բայց ի՞նչն է, որ աճում, զարգանում և փոփոխվում է։ Ոչինչ չի աճիլ, պետք է մի բան լինի, և այն էլ աճեցական բան, որ աճի։ Երևում է, որ այդ հատկություններն ևս ունին իրանց նյութական սաղմերը, որոնք կարող են և չաճել,եթե աճելությունը խանգարող առիթներ լինին, և ընդհակառակն՝ կարգե դուրս աճելության և զարգացման հասնել, որովև դուրս գան՝ մեկն ապուշ և մյուսը՝ հանճար: Առաջինի մեջ ընդարմացած լինելով բոլոր դարերից ստացած ժառանգական հատկությունը, չի կարող նմանել ոչ իր ծնողներին և ոչ իր պապի պապերին, այլ ո՛վ գիտե՝ գուցե միայն իր ցեղի նախատիպին։ Երկրորդի մեջ էլ կարգե դուրս աճելով ժառանգական հատկություններից մեկն ու մեկը կամ մի քանիսը. դարձյալ նման չի լինիլ կամ ֆիզիկապես ոչ իր ծնողներին և ոչ նրանց նախորդներին, այլ գուցե միայն շատ հեռավոր հետնորդներին։ Եթե ապուշը օժտված է միայն շատ հեռավոր նախորդի աղքատ հատկություններով, հանճարն էլ, ուրեմն, օժտված պետք է լինի շատ հեռավոր ապագա հետնորդի հարուստ հատկությունովը։ Այս հանճարավոր մարդիկն են, որոնք հանդիսանում են իբրև ապագայի մարդիկ և մեզ առաջնորդում են դեպի ապագան։ Լսված բան չէ, որ մեկը լինի հանճարավոր մարդ, և մարդկանց առաջնորդե դեպի անցյալը, դեպի նախնական վայրենությունը։ Հանճարը մարդկանց մտավոր զարգացման ճանապարհը հարթողն է և նրանց առաջնորդողը դեպի ապագան։ Այս բանը գիտե նույնիսկ հասարակ ժողովուրդը, և միշտ՝ նեղն ընկած ժամանակ սաստիկ փափագում է, որ լույս ընկնի մի հանճարավոր հերոս և իրան ազատի վիճակից։ Հավատի ամենաթունդ ժամանակ՝ մարդկության բախտից մի քանի հանճարներ լույս ընկան իրար հետևից, և դրանք դարերով կանգնած և անշարժ երկրագունդը շարժման մեջ ձգեցին, նորանոր աշխարհներ գտան և սկսեցին