Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Այս էջը սրբագրված է

ձայները միմյանցից որոշել Օրինակ' երբ որ ասում են էս, ամենքդ էլ լսում եք և կարող եք ասել, որ հանած ձայնն է ա , էլ ուրիշ ձայն չկա, բայց եթե ասեն ա ... փ, այստեղ երկու ձայն է լսվում, մեկը բարձր, իսկ մյուսը ցածր. բարձր ձայնն է ա, իսկ ցածրը' փր: Ուրեմն վանկի մասին էլ ուրիշ բան հարկավոր չէ գիտենալ, այլ միայն լավ լսելով, պիտի իմանանք, թե նորա մեջ ինչպիսի ձայներ են լսվում, ինչպիսի ձայն է բարձր ձայնը և ինչպիսի' ցածրը։ Եվ այս շատ ու շատ հեշտ է։ Այս էլ որ իմացանք, էլ ուրիշ բան հարկավոր չէ մեզ, այնուհետև կսկսենք գրել ու կարդալ։ Աշակերտներն ուրախանում են ու պատրաստվում լավլսելու ։ Հիմի կասեմ մի վանկ, դուք իմացեք ինչ ձայներ կան նոցա մեջ։ Եվ ասում է «Ե ...Ա»:— Քանի ձայն լսեցիք, որն է բարձր, որն է ցածրը, առաջ որ ձայնը լսեցիք, հետո ո՞ր։ Այս ձևով սկսում է և հետևյալ բառերը և ամեն մինի համար հարցնում' որն է առաջին ձայնը, երկրորդը, երրորդը, բարձրը, ցածրը։ Եթե բառերի մեջ կան այն պիսիք, որոնց նշանակությունը կարող էր եխայոց անծանոթ լինել, առաջ ու առաջ պիտի հայտնվի նոցա նշանակություն։ Ոչ մի աննշան վանկ չպետք է ասեք տալ (միավանկերի վերաբերությամբ է ասածս , ամեն վանկ պիտի նշանական լինի և երեխայոցը հասկանալի։ Մենք տեսնում ենք այստեղ լուծման համար ավելի շատ բառեր, քան թե պետք էր։ Վարդապետը կարող էր որչափ իրան պետք կգա, այնչափով բավականանալ, մեր նպատակը եղել է մեր այբուբենից ոչ մի հնչյուն բաց չթողնել։ Երբ որ երեխայք բավկան գլխի կընկնին և առանց դժվարության կլուծեն հնչյունները, այնուհետև բանը շատ չերկարացնելու համար մեկից երկուսից ձիշտ պատասխան ստանալուդ հետո կառաջարկվի ամբողջ դասատանցվոց միաձայն ասել այն, ինչ որ մեկը պիտի ասեր։ Վերջապես կրթության վերաբերյալ այլևայլ մանրամասնությունքը ձդում ենք վարժապետի ընդունա-կության և նորա կամքի վրա։ Ու, էս, այ, OJ, յու, երկբարբառ ասվածները պետք է ընդունել որպես մի ձայն։ 0 և Ո, է ու ե, Ը տառերի նրբու