Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/115

Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ

մի նշան է պետք։— Առաջ ո՞ր նշանը կգրեիք։ — Առաջ կգրեինք տը:— Հետ՛ո ո՞րը կգրեիք։ — Հետո կգրեինք ու և նորանից հետո' նը, հետո կկարդայինք տը ու հը, կամ միանգամից կասեինք տան: Իսկ եթե ուզենայինք գրել Արշակ, Սարդիս, Մարտիրոս, քանի՞ նշան է հարկավոր Մարտիրոս գրելու համար, առաջ որ նշանը պետք է գրել և հետո որո՞նք։ Շատ Լավ։ Ուրեմն պատրաստեցեք գրատախտակներդ։ Ահա ես գրում եմ դասատան տախտակի վրա Մարտիրոս: Այստեղ կա, ինչպես ասացիք, ութ նշան, կամ նշան չասենք, ասենք տառ։ Առաջին տառն է, ինչպես ասացիք, մը, երկրորդը' ա և այլն։ Գրեցեք ձեր տախտակների վրա սրա պես. աշակերտները գրում են շատ հեշտությամբ, ըստ որում գրել գիտեն, իրանց անհայտ էր միայն նոցա անունները, այդ էլ հիմի կսովորենг Վարժապետը նայում է շատերի գրածին և հետո սկսում է հարցնել.— Ինչ ձայն ունի առաջին տառը, երկրորդը, երրորդը, չորրորդը և այլն։ Քանիերորդ ձայն է ա՛, տ, ո՚, ս, մ, ս. ի՛, ր, մ: ԱվԱ հարցերի պատասխանը շուտ չի պահանջում, այլ միջոց է տալիս գտնելու, համարելու։ Սորանիը հետո հարցնում է.


— Ի՞նչ տառեր պետք են մեզ Արամ գրելու համար (ասում են), ա՛ չկա~ ձեր գրածի մեջ։— Սա,— մը չկա՞։— Ոոլորն էլ կան։ Ուրեմն ինչ տառ որ պետք է ձեզ, գտեք առաջվան գրածի մեջ և գրեցեք։ Սայում է վարժապետը սորա նորա գրածին և հետո միևնույն ձևով սկսում է թելագրել հետևյալ բառերը, որոնց բոլորի տառերն էլ կան Մարտիրոս բառի մեջ։


Սար, տար, մաս, տատ, մատ, սերտ, սիմ» սա, արտ, միս, իմ, մի, մի ամիս, մի տարի, մատիտ, սա, մի ատամ, մորի, Մասիս, մասրի, սորա, սոմար, սոսի, մոսի, մարի արմատ, միամիտ, միասիրտ, Արարատ, Մարիամ, արի մխ մատիտ տամ տար տատիս: Այժմ մեղ էլ ուրիշ բան չէ մնում ասել, բայց միայն թև վարժապետը աշակերտներին այս աստիճանի հասցնելուց հետո թույլ կտա, որ ամեն մեկը բանա յուր դասագիրքը և