Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/121

Այս էջը սրբագրված է

այն էլ հայտնի թան է, հարմարագույնլ, շատ եթկայն պիտի չյինին, գրչտկոթձրը նույնպես պետք է միապես եթե խայոց Փոքր ձեռնուկներին հարմար լինին։ Վերջապես լավ կլիներ, որ այդ բոլոր պիտույքները յուրաքանչյուր ուսումնարան ինքն ունենար նպատակահարմար մտածելով առած, Ատարաշակերտներին ոչ ավելի գնով, քան որ ծախվում է խանութներումը, և այսպեսով գործի հաջող ընթացքին շատ դյուրություն կտար։


Գրության օրինակի վերջումը ավելացրել ենք և գլխատառերը։ Այգ տառերը պետք է գրեն հինգերորդ շրջանում ընթերցանության ժամանակ, իսկ ընթերցանության բովանդակությունը որպես օրինակ վայելչագրության, դարձյալ հինգերորդ շրջանի համար է։


Այդ շրջանների երկարատևությունն ու կարճությունը գլխավորապես կախումն ունենալով դրության առաջադիմությունից, ամենից շատ սորա դասերը պետք է լինին։ Ազատություն տալով վարժապետներին, որ նոքա գործի հաջողության համաձայն սահման դնեն այդ շրջանի տևողությանը, որ մինը չսորվեցրած, մյուսին չանցնին, մենք մեր կողմից հետևյալ կերպով ենք սահմանում այդ շրջանները և նորանում ավանդելիք ամեն մի առարկայի դաոուց թիվը։


Առաջին, երկրորդ և երրորդ շրջանները երկ֊ երկո շաբաթ, չորրորդ շրջանը' չորս շաբաթ և տարվա մնացած ամիսները տալու է հինգերորդ շրջանին, որ եթե դպրոցական տարին համարենք տասն ամիս, հինգերորդ շրջանին մինչև քննությունը կընկնի յոթն ամիս։ Եթե շաբաթական 36 դաս հաշվենք (յուրաքանչյուր դասը երեք քառորդ տևողությա մր, երեք դաս ճաշելուց առաջ և երեքը հետո), յուրաքանչյուր առարկայի շաբաթական դասուց թիվը հետևյալ կերպով կորոշեինք


Ա․ Ր․ Գ. և․Դ․ շրջաններ

Նախապատրաստություն գրության . ․ ․ 18

նախապատրաստություն ընթերցանության ․ 6