Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Այս էջը հաստատված է

Առարկայախոսություն . . . . . . . . . 4

Բարոյախոսություն . . . . . . . . . 4

Թվաբանություն . . . . . . . 5

Երգեցողություն . . . . . . . . . 4

Մարմնամարզություն . . . . . . . 3

36


ՇՐՋԱՆ Ե

.

            Թելադրություն. . . . .  . . . . . . 12
            Ընթերցանություն   . . . . . . . . . 6
            Վայելչագրություն   . . . . . . . . . 3
            Առարկայախոսություն. . . . . . . . . 3
            Բարոյախոսություն       . . . . . . . 2
            Թվաբանություն        . . . . . . . . 4
            Երգեցողություն         . . . . . . . . 3
            Մարմնամարզություն        . . . . . . 3
36

ԱՌԱՐԿԱՅԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ

Ընթերցանության դասերի ժամանակ վարժապետը պատմել է տալիս աշակերտներին այնպիսի բաներ, որ նոքա լսած են լինում, հետո ասել է տալիս նախադասություններ՝ բառերի հետ ծանոթացնելու մտոք, բառեր է ասել տալիս վանկերի համար և վանկեր հնչյունների համար։ Երբ որ վարժապետր առաջարկում է մի ուտելիքի անուն տալ, որ մի վանկանի լինի, և աշակերտն էլ տալիս է կաթի անունը, այստեղ վարժապետը գործ ունի ոչ իսկական կաթի հետ, այլ նորա անվան հետ, մի բառի, որ պիտի ենթարկվի հնչական լուծման. այդ պատճառով էլ նա իրը հարց ու փորձի չի ենթարկում, չէ հարցնում՝ ինչ բան է կաթը, ինչն է մեզ կաթ տալիս, կաթից ի՞նչ են շինում. վասն զի նա այդ ձևի կրթությունր յուր մոտավոր նպատակից դուրս է համարում և չի կամենում յուր դասը ավելորդ հարցերով բարդել: Այս ձևով հառաջ տարված ընթերցանության