Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/142

Այս էջը սրբագրված է

բառերը, որովհետև չենք կարողանում ուրիշ կերպ ասել։ Խոսքս ուսումն ականների մասին չէ, այլ անարատ, չկրթված և չմարզված հայի։ Այսպես. մենք ինչպես որ ասում ենք ըսպանել, ըզգալ, գընալ, Ըստեփան, Մըկրտիչ, գըրքի, ջըրի, այսպես էլ օտար բառերն ենք ասում, ինչպես Գըլադստոն. օբըչեստվո, ըսկորո, ըզնակոմ, ըզդրաստի: Ո՞ր վարդապետը չի նկատել, թե որքան դժվարանում են հայ երեխայքը ռուսաց КЪ СЪ ВЪ նախդիրներն առանց ը գրի օժանդակության միացնել հաջորդ բառի հետ։ Բայց այս մի՞թե մի չարիք է։ Մենք ուրիշների պես չենք միայն այնքան, որքան որ ուրիշները մեզ պես չեն։ Ինչ անենք, որ մեր լեզուն չունի յուր առանձնահատկությունը։ Այդ չարիքի առաջն առնելը հեշտ է, միայն դորա համար հարկավոր է երեխայի մտքի աճելությունը, բեղմնավորությունը զոհել նորա լեզվի մարզմանը։ Հայի լեզվին հատուկ է երկու բաղաձայնի մեջ, մանավանդ բառի առաջին վանկերում՝ ձգել մի ը հնչյուն։ Այս հայտնի իրողության հետևանք է ը հնչյունի զեղջումը։ Մեր նախնիք գրել են այնպես, ինչպես ասել են։ Ուստի և գրել են՝ կրկին, գրքի։ Մկրտիչ, խղճմտանք, քրքրել, քրտնքել, քրթմնջյուն և այլն։ Հայ մանկավարժը պետք է այս հատկության վերա ուշադրություն դարձնե և երեխային սովորեցնե այնպես, որ նորա համար դյուրին լինի հայերեն կարդալր։ Եթե վանկական մեթոդով սովորած երեխան հանդիպի հիշյալ բառերից մեկին, նա կարող չէ կարդալ յուր սովորած եղանակով, առանց ը հնչյունի օժանդակության դիմելու, Օրինակ՝ եթե բառն է «քրտնքել», նա պիտի ասե՝ է, էլ, քել և այլևս չպիտի կարողանա շարունակել, որովհետ և կարող չէ ասել նքել, տնքել և այլն, և եթե ասե էլ, այդ կլինի ը հնչյունի օժանդակությամբ կարդացած, որի համար էլ հարկ չկար վերջից սկսելու, այլ սկզբից էլ կարող էր ասել քր, քրտ, քրտն, քրտնք, քրտնքե, քրտնքել, կամ մեկ անգամից հենց քրտնքել: Խելացի ուսուցիչը կնկատե բերած փաստիցս, որ հայը բաղաձայնների մեջ ը գցելու սովորություն ունի, թե՛ կարդալիս լինի և թե՛ խոսելիս, ուստի այդ ազգային առանձնահատկությունից նորան զրկել անհնարին է և հարկ էլ․ - չկա պետք է գիտենալ միայն այդ հատկությունից


142