Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՆՈՐԱՆՑ ԽՈՏՈՐՎԵԼԸ

Ա

Սկզբնական ուսումը պահանջում է ընտիր նյութ, բայց պահանջում է նաև, որ այդ ընտիր նյութը ընտիր ձևով մատակարարվի։ Ասած է. «միևնույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր»։ Ձևն է, որ մի օգտակար նյութից կարող է թույն և մեղր շինել երեխայի համար։ Ուրախ եմ, որ իմ ընդդիմախոս պ. Մանդինյանը առավել մեծ նշանակություն է տալիս ձևին և աղանդավորի համառությամբ պաշտպանում է յուր ձևը, բայց ցավում եմ, որ աղանդավորի սովորությամբ էլ յուր աղանդի բուն էությունը վարագուրած է պահում։ Ես այժմ պարզիպարզո ցույց կտամ նորա փայփայած ձևի ինչությունը, ցույց տալով միևնույն ժամանակ այն ճանապարհը, որով ամեն մի բարեխիղճ և գործին անձնվեր ուսուցիչ պետք է ընթանա։ Ես այդ պարտական եմ անելու։ Տասնհինգ֊քսան տարվան գիտակցական փորձս ինձ վերա սրբազան պարտականություն է դնում, որ իմ ձեռք բերած նկատողություններս թողնեմ հետնորդներիս իբրև մի ժառանգություն։ թարմանալի բան է, լռողին ծույլ և քանքաբաթաքույց են համարում, իսկ խոսողի ձայնը թզով չափում։ Ես չգիտեմ մեղանում մի ուրիշը, որ ինձանից շատ լինի սիրելիս այդ արվեստը և ինձանից ավելի լինի հարդելիս պ Մանդինյանի մասնագիտությունը. բայց այդ մասնագիտությունը մանկավարժական մասնագիտություն է, որ նման չէ