Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/16

Այս էջը սրբագրված է

մեն մինը զորավոր փաստերով ապացուցում է յուր կատարյալ լինելու կարևորուԹյան իրավունքը և չեն ուզում, որ իրանց առ միմյանս ունեցած բնական, սերտ կապակցությունը իմաստակի ձեռքը խախտե։

Ուրեմն մարդուս երեք կողմն ի միասին պիտի լինի զարգացած, որ նա լինի կատարյալ մարդ։ Եթե այդպես է,ապա եկեք տեսնենք՝ ինչ միջոցով կարող ենք հասնել այդ նպատակին։ նախ խոսինք յուրաքանչյուր կողմի զարգացնելու դյուրին և բնական կերպի վերա և ապա մի էլեկտրական շղթայով այդ ներգործությունը մի տեղ բերելովուղղենք դեպի կյանքը։ Ոայց այս անելուց առաջ ես հարկավոր եմ համարում նախ և առաջ գծագրել մի միակողմանի կրթված մարդու պատկեր, այդ հանգամանքի վատությունը և վնասակարությունն ակներև կացնելու համար. և վերցնենք՝ միտքը, ըստ որում դա ավելի գրավում և հափշտակում մարդոց։

Մի մարդ անուշադիր եղավ յուր բնավորւթյան և մարմնո զարգացման վերա, կարծելով, թե միակ փիլիսոփա դառնալով՝ ամեն կողմով կատարյալ կլինի, ուստի սկսավ յուր միտքը միայն մշակել, մինչև շինեց նորան մի հարուստ շտեմարան տեսական դիտությանց։ Բռնելով մարդկության մտքի զարգացման թելի սկզբից, հասավ մինչև չուր օրերը.


կարողանա յուր աշակերտաց կամ յուր ժողովրդյան մտքի և հոգվո մեջ հաշտություն է հավասարակշռություն պահպաներ Բյաց եթե կրոնուսույցր կամ քարոզիչը հերքում է գիտության աշկարա և շոշափելի ճշմարտությունը չիմանալով նորա և այբուբենը, ա յդպիսիներր կրոնի անհուն բարձրում թյունր կարի ստորացնում են և նորա հետ ի միասին կորցնում իրանց՝ պատիվն ու հարդանքր թե աշակերտաց և թե ժողովրդոց առջև, վասնղի այդ միևնույնն է ասել, թե որովհետև մենք մի անմահ հոգի ունենք, էլ ինչ պետք է մեզ մարմին, հարկավոր է դորան սրախողխող և խեղդամահ անել… Ինչ է պատճառը, որ մեր դպրոցների աշակերտք սաստիկ թույլ են լինում կրոնական և բարոյական ղդացմանց մեջ (գործով էլ ապացուցանում են իրենց տկարությունը, մի աոանձին հակակրություն ցույց տալով դեպի կրոնը և նորա ուսուցիչրլ Փորձը ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք ամենևին չեն ուսել կրոն, ավելխ բարոյական և կրոնասեր են, քան թե նոքա, որոնք ենթարկվել են տգետ կրոնուսույցի ճոռոմաբան ութ յան. բայց մի*թե այսպես կլիներ, եթե կրոնուսույցը մի բարեկիրթ և գիտնական անձն լիներ։