Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է


ստուգել, թե այս և այն աշակերտը ո՞ր բառերի մեջ է կազում, ո՞ր հնչյունները չի լավ ըմբռնել, ինչպե՞ս է արտահայտում յուր միտքը գրավոր։ Այս ձևով միայն կարող ենք ծանոթանալ անհատական թերություններին և շտկել այդ թերությունները։


Ասածս գրության երկրորդ աստիճանն է։ Սորանից հետո մտնում ենք երրորդ շրջանի մեջ։ Երրորդ շրջանում, երբ վարժապետը՝ հնչական կետից նայած՝ բոլորի թերություններ է շտկել է (որ միևնույն է ասել թե յուր թերություններն է շտկել, շատ բան չնախագուշակելով), այնուհետև տալիս է փոքրիկ պատումներ գրելու բերանացի սովորած բարոյակրթական առակներից և այն էլ ոչ մի առակը ամենքին, այլ մի քանիսին մեկը և մի քանիսին մյուսը։ Միևնույն բանը գրողները իրար սեղանակից չեն լինում։


Ասածս մի տեսակ շարադրություն է։ Այո՛, մենք նախակրթարանումը շարադրություն ենք անել տալիս։ Առաջ մի հայտնի բառաթվով նախադասություններ, որ աստիճանաբար ավելացնում ենք թե՛ բառերը և թե՛ նախադասությունները, մինչև գրատախտակի մի կամ երկու երեսը չափ ենք համարում, դորանից հետո գրել ենք տալիս լսած բառեր (թե՛ տանը լսած և թե՛ ուսումնարանումը), դորանից հետո տեսած բաներ, որ վերջինն է և դժվարինը։ Երեխան պիտի ստեղծագործե։ Այս բանը մենք սովորաբար սկսում ենք այն ժամանակ, երբ նկատում ենք, որ երեխայքն արդեն սկսել են իրար վրա նամակներ գրել։


Որպեսզի սխալ ունակություններ չստանան, սկսում ենք նրանց առաջնորդել և այդ բանի մեջ։


Մի երեխա, որ արդեն կարողացել է ըմբռնել գրելու էությունը, որ արդեն կարողանում է յուր միտքը անթերի հնչյուններով գրի առնել, եթե նա արդեն յուր մեջ մի նոր ուժ է զգում, նա կարող է յուր շնորհքը, յուր ունակությունը, յուր ուժը գործ դնել։ Այդպիսին, ուր էլ որ երթա, ինչպիսի տեղ էլ որ լինի, երբեք չի մոռանալ գրելը, հետևապես և կարդալը։ Գրելու համար հնար ստացած երեխան ամեն տեղ էլ կարող է շարունակել յուր գործը, բայց այդպես չէ միմիայն