Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/166

Այս էջը սրբագրված է

ՆԱԽԱԴԻՏԵԼԻՔ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԿԱՐԴԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՎԵՑ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍ

Հառաջաբան

Ով որ կարդացնելը սովորեցնում է գրել տալով – որ միակ ուղիղ ճանապարհն է – նա անշուշտ նկատած կլինի, որ մանուկներն այդ եղանակով շատ շուտ և հեշտությամբ են սովորում գրելը, որ այդ գործողությունը կատարվում է գիտակցաբար, առանց սուտ ու սխալ վերցնելու։ Բայց ինչի՞ մեջ է դրա հաջողության գաղտնիքը, ի՞նչ է պատճառը, որ մանուկներն այդպես շուտով սկսում են գրել վարժապետի թելադրած կամ իրանց ուզած բառերն ու նախադասությունները։ – Միակ պատճառն այն է, որ սանիկներր բերանացի նախապատրաստության շնորհիվ կարողանում են գրելու առաջարկված բառերն ու նախադասությունները լուծել — նախադասություները՝ բառերի, բառերը վանկերի, իսկ վանկերը՝ հնչյունների։ Բայց արդյոք ինչքան հեշտությամբ ու գիտակցաբար որ դրում են, նույնքան հեշտությամբ ու գիտակցաբար էլ կարդում են։ Ոչ։ Պատճա՞ռ։ Պատճառն այն է, որ գրելիս՝ ծանոթ բառեր են գրում, դիտեն նախապես նրանց վանկերը և հնչյունների վերածելը, իսկ կարդալիս՝ նրանց աչքին միայն մի կարդ ծանոթ հնչյուններ են երևում անծանոթ բառերի։ Գրելիս նրանք իրանց գիտցածն են դրում, իսկ կարդալիս՝ դեռ նոր պիտի գտնեն, թե՞ ինչ է գրած։ Ահա սրանով կարդալը տարբերվում է գրելուց և անհամեմատ դժվարանում։ Այդ դժվարության առաջքն առնե-