Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

նավորին, իսկ եթե չկա ձայնավոր (կամ եղածը ձայնավոր չէ), կպչում է իրանից առաջ եղած ձայնավորին։ Ես էլ մի քանի բառեր կառաջարկեմ, իսկ դուք վանկեցեք (առաջարկում է բերանացի վանկելու հետևյալ բառերը, որոնց մեջ երկու բաղաձայն իրար մոտ են ընկած, ինչպես` Արշակ, Մարգարիտ, Հովաննես, անտառ, բախտավոր...) : Շատ լավ, շատ ուղիղ եք վանկում. բայց որովհետև աչքով չեք տեսնում, թե ինչւղես եք վանկում, ես հիմա այդ բառերից կգրեմ անվանկ և վանկած։

Արշակ

Ար-շակ

տախտակ

տախ-տակ

Տեսեք ահա Արշակ բառի մեջ երկու բաղաձայն գրեր իրար մոտ են եկած, բայց վանկածում դրանք իրարից բաժանվել են։ Ո՞ր գրերն են դրանք։ ի՞նչ բաղաձայններ կան իրար մոտ եկած տախտակ բառի մեջ. ինչպե են բաժանվել... Ահա այդպես են բաժանվում բոլոր այն բառերը, որոնցում երկու ձայնավորների մեջ երկու բաղաձայն են ընկած` մեկը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին, իսկ մյուսը` որ իրանից անմիջապես հետո ձայնավոր չունի, կպչում է իրանից առաջ եղած ձայնավորին։ Շատ է պատահում, որ երկու ձայնավորի մեջ երեք բաղաձայն էլ է լինում, բայց միայն վերջինն է կպչում իրանից հետո եղած ձայնավորին. իսկ մյուս երկուսը, որոնք անմիջապես իրանցից հետո ձայնավոր չունեն, կպչում են առաջին ձայնավորին։ Ահա ձեզ այս տեսակ բառեր`

Թարգմանիչ

թարգ-մա-նիչ

Մարդկություն

մարդ-կու-թյուն

Հայերեն լզվի մեջ երեք կից բաղաձայններից մեկը` աոաջինը կամ երրորդը, ըստ մեծի մասին կամ ը է կամ նո: (Տես այս մասին ե «Քննական քերականություն» հ. Ա. Այտնյանի, երես 347)։