Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

րական դպրոցում, մենք չենք մերժում ուղղագրություն սովորեցնելու անհրաժեշտությունը, բայց այդ ուղղագրությունը պետք է սովորեցնել ընթերցանության դասագրքի վրա և ոչ թե մի առանձին գրքի, որ ոչ մի կապ չունի ընթերցանության գրքի հետ և երբեք նրա հարազատ եղբայրը լինել կարող չէ։ Այլ է սովորեցնել ուղղագրություն և այլ սովորեցնել, թե կարմիրն ածական է, վարդը գոյական, բացվիլը գործողություն է, մայիսին՝ ժամանակ ցույց տվողը, մինչդեռ կարմիրն ածական լինելուց առաջ դեռ պետք է լինի մի որոշ գույն, վարդը մի ծաղիկ, բացվիլը մի աճելությունդ մայիսը մի հայտնի ամիս, և մի՞թե սրանք պակաս նշանակություն ունին, քան գոյականն ու ածականը, որոնք մնում են երեխայի համար անհասկանալի և անըմբռնելի։


Մեր տարրական դպրոցներին և մեր լեզվին մեծ ծառայություն արած կլինի նա, ով որ ամեն նախապաշարմունքներից ազատ, գրական չարչիությունից հեռու, ուղղագրություն սովորեցնելու մի ձեռնարկ կհորինե և այն՝ վարժապետաց համար և ոչ աշակերտների։ Ինքը պ. Տեր-Ղևոնդյանը ուզեցել է այսպիսի մի ծառայություն անել յուր քերականության երկրորդ գլխովը, բայց չի իմացել դուգայի կռացնելու կերպը և կոտրտել է անտառի բոլոր ճկուն ծառերը։ Ցույց տալու համար, որ Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է, կոտր ատել է տարրական դպրոցի բոլոր նստարանները։ Այսպես՝ ուզենալով օ գրի ուղղագրությունը սովորեցնել, ամեն մի օ-ով դրված բառի համար մի նախադասություն է շինել և վերջումն ավելացրել, «Աշխարհաբար լեզվի մեջ այդ խոսքից զատ օ-ով գրվող բառեր հազիվ թե պատահեն։ Մնացած բոլոր բառերը ո-ով են գրվում…» Միևնույն է արել և է գրի համար և վերջումն ավելացրել. «Աշխարհաբար լեզվի մեջ ուրիշ է-ով գրվող բառեր հազիվ թե պատահեն»։ Ահավասիկ այդ անթիվ օրինակներից մի քանիսը, որից մեր վարժապետները կարող են մի ճաշակ ետանալ պ. Տեր-Ղևոնդյանի ճաշակի և հասկացողության մասին։


«Սալամ թոռունին տուոեն են ասում, շորի ծայրի կտրվաձքին, - տրեզ, խեղն, թշվառ մարդուն - փեք: Հրեան պարեն (?) Էր վանառում: Ուղտի կռնակի ավելամիսը կուտկեն և