Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Այս էջը սրբագրված է

ժով են լինում, նոքա միշտ որս են փնտրում իրանց ուժին ենթարկելու համար։ Սոքա շատ անգամ բոլորովին աննպատակ ծառերի կամ քարերի հետ են կպչում։ Կանխակալ կարծիքներից և կաշկանդող խավար նախապաշարմունքներից ու ծուռ հասկացողություններից ազատված մի միտք աշխատում է լուծել այնպիսի խնդիրներ, որ իր կարողությունից շատ բարձր է և եթե լուծեր էլ, նորան ոչ մի շահ չպիտի լիներ։ Ճարպիկ լարախաղացը մի նույնքան ոգևորվում է յուր պարանի վերա, որքան ճարտարախոս Հռետորը յուր ամբիոնի վերա, դյուրազգաց բանաստեղծը յուր հերոսների նկարագրելումը և հանճարավոր բնագետը յուր ենթադրությանը ճշմարտությունը գտնելումը և ապացուցանելումը։ Սորանից պետք է հետևցնել, որ ուրեմն եթե երեխայի սկզբնական կրթության ժամանակից սկսած հետզհետե զարգացնենք նորա մարմնո ուժը այնքան, որ այդ նորա մեջ մի շոշափելի բան դառնա, այնուհետև որքան կուզե շատ լինի նորա մտավոր պարապմունքը, նա այնուամենայնիվ յուր սիրելուց չի կամենալ զրկվիլ բնականապես, մի բան, որ արդեն պահանջմունք է դառել և ստիպում է կատարումն, նորանից շուտ չի կարելի ազատվիլ, մանավանդ երբ իմացվի, որ այդ պահանջման կատարումը շատ պատվական և օգտավետ սովորություն է։ Բայց մենք բոլորովին սրա հակառակն ենք անում։ Մեր երեխայոց մահու պատժով արգելում ենք խաղալ, կպչել, վազվզել, որ շատ բնական են երեխայոց վառվռուն բնության և փոխանակ օգուտ քաղելու այս բնատուր ձգտողոլթյունից և կանոնավորելու նորան, մենք խլում ենք երեխայի այս հատկությունը, նվաճում ենք նորա ուժը և այնուհետև աոանց մեր ստիպելու էլ նա ինքն է ատում այդ խաղերը, և իբր խելքի գալով, սկսում է նկատել, որ խաղալը ֆիզիկական աշխատությունը աղքատ և անկիրթ տղայոց գործ է, սկսում է մեծամտվիլ. մի տիրական բնավորություն ստանալ, մինչև այն աստիճան, որ յուր ձեռներն անգամ էլ չիուզում լվանալ, յուր կոշիկները, շորերը սրբել, փողոցից մի աղլուխ բան չէ տուն բերում, չորս ֆունտ բանի համար մշակ է բռնո~ւմ… Այսպիսի պատանիք ինչի կնմանին վերջը, եթե մանավանդ ընկնին այնպիսի կլիմայի տակ, որ առավել ևս