Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/212

Այս էջը սրբագրված է

պաշտոնը ո գրից հետո լ գրի փոխարեն կատարել է վ գիրը, ինչպես Տրո+վ+ադա, որ է Տրօ-ադա, պո-վ-էտ, որ է պօ-վ-էտ և այլ բառեր։ Այստեղից երկրորդ եզրակացու թյուն։ Ձայնակապի պաշտոնը Լ գիրն է կատարել, բայց в գրից հետո' վ: Աշկարա ապացույց, որ այդ երկու գրերը նույնահնչյուն են։


Հիմա խնդիր է, թե այն կարգի բառերում, ուր ու ձայնը դառնում է ը, պետք է սղել, թե ոչ։ Իմ պատասխանն է' պետք է սղել և չսղել, նայած թե որպիսի բառ է, ծանոթ, թե անծանոթ, կամ քիչ ծանոթ, մեծերի համար է գրված, թե փոքրերի ու ժողովրդի. երկու կերպ է կարդացվում առանց ը գրի , թե մեկ կերպ։ Օրինակ' մոտերս շատ դրվեց թէյատներ բառը․ ես ինքս առաջին անգամ կարդացի ТеаТHepb և ոչ թէյատըներ: Հայոց լեզվի վանկական օրենքով սխալ է թեյատներ գրելը, պետք է գրել թեյատրնեը, այսպես ե գրատընեը և ոչ գրատներ, որ է' ГраТНе։ Պետք չէ սղել և նոյ ասված գրերից հետո, որովհետև այդ գրերը, մանավանդ ն և ը տառերը իրանց հաջորդ տառի հետ ձուլվելու, միանալու հատկություն ունին։ Օրինակ, երբ որ ուզում ես, որ ընթերցողդ կարդա սարըդ, չպետք է գրես սարգ, որ СарД, որ մի միջատ է և ոչ սար, այսպես և գինդ չի լինիլ գինըդ, այլ ականջի օղ. (Այս մասին ես ավելի ընդարձակ գրել եմ իմ <<Վեց օրինակելի դաս վարժապետների համար տետրակում։ Ցանկացողները կարող են ձրի ստանալ)։


Բացի հիշյալ անհարմարությունից' ը գրի սղումը ամեն բանից անխտիր, շատերի աչքում խորթ է թվում, մանավանդ նրանց, որոնք այդպիսի տեղերում տեսել են ու գրված։ Ամենքն էլ տեսել են դրված նուէր և նըէր, բայց ոչ նլէր: Այսպիսի բառերում փոքրերի համար ը գհրը չպետք է սղել։ Բայց այնպիսի բառերում, ուր ը դիրը վանկ չի

կազմում, այն տեղերում ւ դիրը պետք է միայնակ մնա, ինչպես-հոդված, գրված, թըշվառ, ըստվեր: Աստված բառն ևս այս կարդիցն է։ Եվ այդ բառը իմ դասագրքերում չեմ գրել աստուած, այլ աստուած։ Այս հակասությունը ես արել եմ գիտությամբ, ճարահատյալ, լավ իմանալով, որ խավա

212