Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

սով լուսավորվելու. այդտեղ էին բուն դրել զանազան հին ու նոր աղանդներ, որոնց վերացնելու համար Մեսրոպն այնքան աշխատեց։ Եվ ինչ եք կարծում, այդ բարբառով գրելո։ համար այսօր էլ ով գրելու կարիք չկա և այդ բարբառում չկա ով, այլ և О միայն։ Չունին ով հարցական, այլ նու, (ոյր), չունին գործիական ով, այլ առանց բացառության աւ—դոնաւ, դէպավ, հացալ, մօրաւ. չունին ծով, կով, այլ ծալ, կաւ, խոաւ, խաւած: Նոր հիմա այդ ով-յր տնում է քաղաքացոց և գրականության ազդեցությամբг


Սկզբումը, երբ վեվը մտցրել են և գրել ով, այգ ձայնը գործ են ածել միայն չփոխված բառավերջում, փոխանակ գրելու հին ձևով ծա, գրել են ծով, այսպես էլ զով, սով, ժոդով: Իսկ գործիականներից և բառամեջերից աւ երկտառը, ուր դա փոխանակ ով-ի է եղել գրված, դեռ Գրիգոր Սագիստրոսի ժամանակ մնում էին հին ձեռագրերում։ Վեվի վերջնամուտ լինելը երևում է և նրանից, որ ոչ մի վրիպակ չի գտնվում, որ, օրինակ, ԱՆ֊ի և О-ի տեղ գրված լինի ավ, մինչդեռ եթե այդ երկուքր միասին սկզբից գոյութ չուն ունենային, լինելով նույնահնչյուն, նույն շփոթությունը հառաջ կբերեին հնագույն ձեռագրերում, ինչ որ առաջ են բերել հետին և նոր ձեռագրերում, և մանավանդ մեր հին ու նոր աշխարհիկ գրականության մեջ։


Պետք չէ մոռանալ գիտնալու մի կարևոր հանգամանք ևս։ Երբ որ մի նոր գիր է հնարվում, նա իսկույն և իսկ մի կախարդական զորությամբ չի մտնում բոլոր, արդեն ձեռագրված մատյանների մեջ։ Նոր գիրը նոր հորինվող և նոր արտագրվող մատյանների մեջ կարող է մտնել, իսկ աստղ բառագրության հին ձևը ձեռք չտրված ձեռագրերի մեջ կմնա անփոփոխ։ Մեր ձեռքը հասած գրչագրերը իններորդ դարից դեն չեն անցնում, դրանցից է օգուտ քաղել հայր Բագրատունին, բայց Մագիստրոսը կունենար անշուշտ ավելի հին ձեռագրեր, եթե ոչ հինգերորդ, գոնե յոթը և ութերորդ դարերում գրված, որոնցում նա կարող էր տեսնել ավելի հին ձևի բառագրություններ, ավելի շփոթ ու ավելի դժվար վերծանելի, այլապես չէր ասիլ, թե <<ընդէ՞ր թարգմանիչքն չըստեղծին առանձինն նշանագիր, կամ թե ստեղծեալ ու կո