Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

յալ դեպքերում գործ են ածել նույնպես նախդրավոր - գնաց յԵրևան։ Ոչ իրրև նախատինք, այլ իբրև պարզաբանություն, պետք է ասեմ, որ մեր հների գործածած այս նախդիրը արվեստական է, ականջի համար չէ, այլ միայն աչքի։ Աչքի համար են գրել նույնպես, երբ գրել են ուղղական Յուդայ, սեռական Յուդայ: Այստեղ յ-ի տառը նրա համար են գրել, որ իմացվի, թե սեռական է։ (Եվ դոօ Բէթղէհէմ, երկիր Յուդայ)։ Անշուշտ մեր կենդանի լեզուն այդպիսի անմտություն ունենալ չէր կարող, այս պատճառով էլ այդ տեսակ նախդիրները ես անվանում եմ «արվեստական»։


Ուրեմն ի՞նչ հոլով է այստեղ Երևանը: Իմ տեսությունով՝ ոչ մի, դա տեղի և քաղաքի անուն է, ուրիշ ոչինչ։


Բայց ախր գնալ բայը շարժում է ցույց տալիս, պետք է գնալու վերջակետը, որ է Երևանը, «կրողի և հանգման ֆունկցիայ» կատարե։ Եթե այդպես է, մենք չենք ասիլ «Մարկոսը գնաց», այլ չգնաց։ Եթե Մարկոսը չգնա Երևան, մի՞թե Երևանը դարձյալ «կրողի և հանգման ֆունկցիա» պետք է կատարե։ Բերենք մի քանի օրինակ և տեսնենք Երևանը ո՛րի մեջ ի՛նչ ֆունկցիա է կատարում։


1. Մարկոսը մնաց Երևան:


2. Նստած է Վան, կհաչե Երևան:


3․ Հենց որ հասնենք Երևան, Մասիսները կերևանա։


4. Ո՞վ է տեսել Երևան:


5. Ո՞վ կարող է ասել՝ Երևան և ոչ էրէաան։


6.Խեղճ ու կրա՜կ Երևան, դու չունիս լավ հարևան։


7. Գնացի էջմիածին, այնտեղից անցա Երևան։


8. էստեղից Երևան, մանր-մանր քրեղան (հանելուկ)։


Այժմ դառնանք տրականին։


2. ՏՐԱԿԱՆ


Քերականները նախ սահմանում են այս ու այն հոլովի նշանակությունը և հետո բերում այնպիսի օրինակներ, որոնցով ապացուցած լինեն իրանց ասածը, բայց չեն բե-


Այս տերմինները պ. Մալխասյանի գործ գրածներն են»


233