Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/249

Այս էջը հաստատված է

ՄԻ ՈԻՍՈԻՑՉԻ ՀՈԲԵԼՅԱՆ

Շուշի քաղաքում տոնվելու է Գաբրիել Ղուլիքևխյանի ուսուցչության երեսունհինգամյակը։

Գաբրիելի անունը հիշեցրեց ինձ մի հեռավոր անցյալ, մի աղետավոր անցյալ, մի անցյալ՝ լի դպրոցական բազմատեսակ և տարօրինակ արկածներով։ Ասում եմ տարօրինակ, որովհետև այն տարին, երբ Տեր-Ղուկասովը նահանջում էր Բայազետի կողմերից դեպի Իգդիր, և քրդական մի ջոլիր ասպատակ է սփռում հայ գյուղերի վրա և թալանում ու կողոպտում, այս միևնույն ժամանակ մի տարօրինակ ուսուցչական խումբ թալանի էր ենթարկում Շուշվա հայոց թեմական դպրոցը և ամեն ինչ ոտնատակ տալով, անցնում գնում։ Այսպես բան դեռ պատահած չէր մեզանում ոչ մի տեղ, ոչ մի դպրոցում։

Այս հանգամանքր մի ապացույց էր՝ թե որքա՜ն ցած, որքան ստոր էր միջավայրի բարոյական աստիճանը։ Այդ ստորությունը ավելի է խորանում, երբ հիշում ես, որ ժամանակի առաջնորդը Արիստակես Սեդրակյանն էր։ Կարող եք երևակայել, թե ինչպիսի հարված էր, որ հասցնում էին շուշեցիք Արիստակեսի սրտին, մի մարդու, որին գնահատելու համար Թոփխանի աղաներն ու բեղերը անհունս ստոր էին։

Փա՜ռք աստուծո, Թոփխանի հասարակական այդ տականքը այժմ այլևս գոյություն

249