Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Այս էջը սրբագրված է

սում գը, կը, դը… Փորձի համար վարժապետն ասում է․- Երեխեք, ես ինչ որ ասում եմ ը-ով, դուք կարողանում եք միևնույն բառը ասել առանց ը-ի։ Ես հիմա կասեմ մի քանի բառ էլի ը-ով, տեսնեմ կարող եք նրանցից էլ վերացնել ը-ն և ասել առանց ը-ի։ Լսեցեք, ասում եմ ահա։ Եվ ասում բը՜… Երեխեքը փորձում են և չեն կարողանում ասել առանց ը֊ի։ Փորձում են գը, դը, նը հնչյուններից վերացնել ը-ն, չեն կարողանում։ Այստեղ առաջ է գալիս բավական ճիծաղ և զվարճություն, որ թույլ է տալիս ուսուցիչը։


Երբ որ հանդարտվում են երեխեքը, ուսուցիչն ասում է, որ դրանք մեր գրերի անուններն են, այն գրերի, որոնք առանց ը-ի օգնության չեն հնչվում, բայց իսկապես դրանց վերջումը ը չկա։ Եթե ը-ի տեղ մի ուրիշ տառ ընկնի մոտը, նրան կկպչի առանց ը-ի։ Եվ բերում է մի շարք օրինակ երկտառանի վանկեր, որոնք սկսվում են բաղաձայնով և վերջանում ձայնավորով, ինչպես են՝ դա, կա, նա, հա, սա, թի, ձի, ձու, լու, դու: Եվ բացատրում է, թե ինչպես՝ գրում ենք դը, ա և կարդում ոչ թե դըա, այլ դա: Սրանով սովորեցնում ենք ը-ն վերացնել վանկի միջից էլ, ինչպես վերացնում ենք վերջից։


Ուրեմն, - ասում է ուսուցիչր, - ես որ գրեմ դ, ա, դուք ի՞նչ կկարդաք։ Պատասխանում են՝ դա: Ուսուցիչն իր ամեն ասած վանկը գրում է գրատախտակի վրա։


Ամեն մի ուսուցիչ այս գործողությունների ժամանակ հետևելով իր բնազդին, կարող է իր ուզած ձևով հասկացնել երեխաներին բանի էությունը, իմ ասածն ունենալով միայն իբրև օրինակ։ Ես ինքս գործնականի մեջ բառացի կերպով ասածիս պես չեմ վարվում, այլ ինչպես թելադրում է րոպեն, ինչպես պահանջում է հանգամանքը։ Եթե երեխեքը հասկացել են իրանց անելիքը, էլ ավելորդ քաշքշոցի շպետք է դիմել։


Երբ երեխեքը գիտեն ը հնչյունը զեղչել նաև վանկի միջից, այնուհետև շատ կհեշտանա նրանց համար լուծել երեք չորս գիր ունեցող բառեր։ Հեշտության համար կարելի է առաջարկել միահանգ բառեր, ինչպես - թաղ, խադ, ճաղ, մաղ, շաղ, չաղ, սաղ, վաղ, տաղ, քաղ, գող, դող, թող, հոդ,


264