Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/28

Այս էջը սրբագրված է

է գործում և արտասուքի հեղեղ թափել տալիս նորա աչքերից։ Կարդալով երևելի մարգոց կեն սագրութ յունքը նոցա կյանքի այն կետերն են գրավում մեղ, որոց ձզտո ղությունը ունինք մենք։ Մեղ ամենևին չէ գրավում մի այնպիսի գիրք, որո բովանդակությունը ըմբռնելու չափ նախա պատրաստված չենք մենք, և սովորաբար մեր ուշադրությու նից փախչում են շատ երևելի մտքեր, միմիայն նորա համար, որ մենք այդ մասին երբեք մտածած չէինք։ Պատմում են, որ Հուլիոս Կեսարոսը յուր երիտասարդության դեռևս անգործ ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացու արձանին նայելով՝ չկարողացավ բռնել յուր արտասուքը և բացականչել «Սա իմ հասակումս ամբողջ աշխարհքին տիրել էր, իսկ ես դեռ ես ոչինչ չեմ շինել»։ Մի թե կասե այսպիսի մի խոսք այնպիսի մի անհատ, սրի մեջ ինքն ապատվության զգացմունքը դեռևս մի շոշափելի բան չէ դառած։

Ինչ որ ասացինք ընթերցանության մասին, նույն և մի օրենքին է հպատակ և շրջակա հանգամանքներից օգուտ քաղելը։

Ահա այս բոլոր օրինակներից պարզ երևում է, որ մարդուս միտքը կանոնավոր կերպով զարգանալու կարոտոլթյոլ ունի։ Եվ մեզ մտքի այդ կարոտությունը լցուցանելու համար, հարկավոր է իմանալ, թե ինչ բան է՜ ինքը միտքը և ինչ պայմանների է կարոտ նորա զարգացումը։

Բ

Մի հզոր թշնամու հաղթելու համար հարկավոր է ոչ միայն ուժ և ճարպիկություն մարմնո, այլև անվեհերոտուուն սրտի, որ է ուժ հոգվո։ Մարմնո ուժը այն ժամանակ կատարյալ է, երբ նորան նպաստակից է հոգեկան ուժը բայց այդ երկուքն ևս սոսկ ուժեր լինելով հարկավոր է դոցա մի գործադրող, հասկացնող զորություն, որ իմացվեր, թև ինչ կերպով առավել դյուրին կլիներ հաղթել զայդ թշնամին