Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/286

Այս էջը սրբագրված է

մից ուրախ էր, մյուս կողմից տխուր. ուրախ էին անփորձները և տխուր՝ փորձառուները, ինչպես 16-րդ հոդվածը ջահելներին ուրախացնում էր, իսկ ծերերին տխրեցնում. հոդվածը մեր ազդի աղետքը շատացնելու է»,— ասում էին ծերերը։ Այսպես էին մտածում և ստրկությունից նոր ազատված ծերերը. նրանք չէին հավատում իրանց աչքերին և վատ ապագա էին գուշակում։ Իբրև մի օրինակ, մեջ ենք բերում այստեղ նրանց խոսակցությունը այդ առիթով։


- Յուրի Ֆեոդրիչ, մենք ուրախանում ենք, որ մեր ժողովուրդը հսկայական ոստյուններ է անում, բայց ի՞նչ ես կարծում այս լա՞վ է, թե վատ։


- Չգիտեմ, ճշմարիտ, ի՞նչ ասեմ։ Մի հանկարծական հոսանք է, հեղեղի պես առաջ է գնում, կամ ինքն իրանից մի ծով կդառնա, կամ կերթա մի ուրիշ ծովի մեջ կթափվի և կանհետանա։


- Ինքն իրանից ծով դառնալու համար պետք է հարմար տեղադրություն ունենա. քանի որ այդ չկա, ավելի հավանական է, որ ուրիշ ծովի մեջ թափվի։ Եթե մեր վախճանն այս պիտի լինի, ես ավելի լավ կհամարեի քրդանալ, քան լուսավորյալ եվրոպացի դառնալ։


- Քուրդ դառնալով չես կարող ազատվել ճակատագրի բերմունքից, չկրթվողը , չլուսավորվողը, ժամանակակից լուսավորության պահանջներից փախուստ տվողը ավելի շուտ կկորչի, ազգերի կյանքի տևողությունը նրանց կյանքի կերպիրյն է կախված: Եթե մեր ազգն ավելի է ապրել, քան թե իր դրացիներից շատերը, նա դրա համար պարտական էր իր կյանքի կերպին, իր օգտակարությանը: Ինչպես կենդանիների մեջ պահվում, պահպանվում են միայն օգտակարները, իսկ վնասակարներին հետզհետե ջնջում, ուղիղ այսպիսի մի երևույթ ենք տեսնում և մարդկային զանազան ցեղերի վերաբերությամբ, երբ դրանք գալիս, շփվում են իրար հետ։ Ես սովորություն ունիմ ամեն մի մշեցու պատահելիս՝ կանչել, խոսեցնել, հարց ու փորձ անել իրանց կեցության մասին։


286