Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/296

Այս էջը սրբագրված է

լիս, այլ թռած գնում են դեպի որ կողմ տանում է ընդհանուր հոսանքը, ժամանակակից մոդան, թեկուզ ալդ մոդան մի հրեշական բան լինի, ինչպես, օրինակ, այժմյան կրինոլինը։


- Դրան խոսք չկա, բայց բանը նրանց արագ փոխվելումն է։ Մինչև տղամարդը իր գդակը կփոխի, կինն արդեն ամենայն բան փոխած է լինում։ Տղամարդը նայում է իր վիճակին, արհեստին, հասարակական դիրքին, կարողությանը, համքարին, իսկ կինը չունի որևէ հասարակական դիրք․ նա թեև մարդու ընկերուհին է, բայց ազատ է մարդու ընկերավարական նախապաշարմունքներից. կանայք ոչ մի իրավունք չուն են ալով, ոչ մի պարտականություն էլ շեն զգում. խարազի կինը կարող է միևնույն հագուստը հագնել, ինչ որ քաղաքագլխի կինը․ նրանք իբրև կանայք հավասար իրավունքի տեր են, այսինքն քաղաքացիական իրավունքի առջև բոլոր կարգի կանայք միմյանց հավասար են, ինչո՞ւ ուրեմն հավասար էլ չհագնվին։ Կանայք իրանք գողեգող փոխվելով՝ իրանց զավակներին փոխում են աշկարա. նրանց վերջին մոդայի հագուստովն են պահում և մի բոլորովին փոխված նոր տարազով նոր սերունդ պատրաստում։


- Բայց նկատե՞լ ես, որ դրանք միայն հագուստով չեն բավականանում, փոխում են և իրենց նիստ ու կացը, իրանց վարք ու բարքը…


- Օ՜… ինչպե՜ս չէ, ինչպե՞ս չէ… Թող որ ասեմ, և դու ականջ դիր. այդ իմ մասնագիտությունն է։ Մեր կանայք հիմա էլ առաջվանը չեն։ Հին տանտիկնությունը դրանք հնադարան են ձգել։ Կարծես խոսք մեկ արած լինին, որ իրանց վզից թոթափեն տղամարդկանց լուծը։ Տղամարդու բոլոր կարողությունը այժմ կինն է հափշտակում և նրան պարտքի տակ գցում։ Անձնատուր են եղել լոտոյի, թրղթախաղի, հավաքվում են սրա նրա մոտ և ամբողջ գիշերներ անցկացնում։ Ամենքն էլ գանգատվում են իրանց մարդկերանցից և ծիծաղում են այն կանանց վրա, որոնք պաշտպանում են իրանց մարդկերանցը։ Վարքի ազատության կողմանե ուզում են գերազանցած լինել իրանց մարդկանցը։


296