Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/299

Այս էջը սրբագրված է


հոգովը տոգորվում:Միշտ այսպես է. երկու թերթից աղատադույննէ ընտրում նոր սերունդը. արգելքը միայն ավելի է քաղցրացնում նրա բովանդակությունը։ Իմ հիշած ժամանակ Ներսիսյան դպրոցի նորավարտ աշակերտները բոլորն էլ Հյուսիսափայլին էին համակրում և սրտատրոփ սպասում Կոմս էմմանուելի դրվածներին։

Մինչև Հյուսիսափայլի լույս տեսնելը մեզանում կրոնը անձեռնմխելի էր, քննադատության տակ ընկնել չէր կարոդ։ Այդ տեսակ խնդիր բարձրացնելը ինքնըստինքյան ուներ մեծ նշանակություն։ Կրոնը քննադատության առարկա շինելով ոչ ոք իր կրոնը չի փոխիլ․ բայց նրա կաշկանդված միտքը կարձակվի. ծեսը, սովորությունը, ավանդությունը, իրավաբանությունը և դավանաբանությունը միմյանցից կազատե, կորոշե, և շատ ավելորդ նախապաշարմունքից կազատվի։

— Եթե այդ մարդը ճշմարիտ ազատասեր մարդ է, ինշու՞ է լութերականություն քարոզում, — հարցնում էր մի դպրոցական մյուսին Նազարյանլւէ մասին։

— Նրա քարոզածը լութերականություն չէ, այլ վերանորոգություն Ավետարանի լույսով, առաքելական պարզ և մաքուր կրոն, որպեսզի նա բարոյապես ազդել կարողանա կրթվող սերնդի վրա։ ճշմարիտ ազգասիրությունն էլ հենց այս է իմ կարծիքով։ Նա տեսնում է, որ մեր հոգևորականությունը կորցրել է իր հեղինակությունը, եկեղեցական շատ ծեսեր կորցրել են իրենց սրբությունը, ժողովրդի մի մասր սառել է իր եկեղեցուց, դրա համար էլ նա առաջարկում է եկեղեցուն տալ այնպիսի կազմակերպություն, որ պատկառելի լինի ամեն կարգի հայերի համար և դեպի իրան քարշե նրանից հեռացած զավակներին։

— Բայց ժողովուրդըդը այնքան հասունացած չէ, որ կարիք զգար վերանորոգության։ Այդ բանը կարող է ավելի մեծ գժտություն հարուցանել և ավելի կտոր կտոր անել ժողովրրդին։

Ուրեմն եթե Ժողովուրդը դեռ քնած է, պետք չէ նրան զարթեցնել, այլ օրորել, որ ավելի խո՞ր քնի։ Մեր եկեղե