Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

տղզի և եկեղեցու պաշտոնյան լինելով տեր է հանգ սանում ազգի և եկեղեցու։ Ժամանակ չէ միթե մեր եկեդեցին իր նախկին ժողովրդականության վերածել, նախկին սահմանադրություն ր տալ նրան։ Բայց որ նա այսօր դառել է ավազակաց այր, ով չի տեսնում այդ։ Ինչով է ուրեմն մեղավոր Նազարյանցը. նա եթե լութերականություն արոզեր, առաջինն ինքը կդառնար լութերական։ Մի թե մենք էլ միևնույնը չենք մտածում, ինչո՞ւ ուրեմն լութերական չենք դառնում։ նրա համար անշուշտ, որ մեր նպատակն է մեր տունը շինել, վերանորոգել, պայծառացնել, և ոչ թե մեր տանիցը խռովել և երթալ ուրիշի խրճիթ մտնել։ Մենք իբրև ժողովուրդ, իբրև եկեղեցու տեր, պարտական ենք մեր եկեղեցին ազատել բռնավորների ձեռքից...


Այս կարգի մտածող դպրոցականները իրանց կարծիքը չէին թաքցնում ժողովրդից, և ինչպես որ մտածում էին <<անձին>>, նույնը հայտնում էին և հրապարակավ։ Դիմնաիստներն այնքան չէին հ արձակվում հոգևորականության վրա, որքան հոգևոր դպրոցից ավարտածներր։ Եվ այս շատ բնական է։ Երբ որ մեկն սկսում է իր ստացած հին գաղափարները դուրս մղել գլխից, նորերին տեղի տալու համար, նրանում առաջ է գալիս մի տեսակ հեղափոխական շարժումն։ Սրանց թիվը բավական շատ էր. և իբրև Շանշյանի աշակերտներ, ամենքն էլ հալածանքի էին ենթարկվում հոգևորականների կողմից, մինչդեռ խեղճ Շանշյանցը ոչինչ մասնակցություն չուներ այս գործում, և ժամանակի փրկարար ոգին էր տվել նրանց այդ ուղղությունը։


Սիրելի է ինձ հիշել միշտ այդ ժամանակը։ Կյանքը, բարոյական կյանքը եռում էր։ Անընդհատ ճաշեր, ընթրիքներ, ազգային կենացներ, ճառեր... Մեր մտավոր շարժման անմեղության և մանկության շրջանն էր։ Եթե մեկը խաչագող լիներ կամ ժուլիկ, կարող էր այդ անմեղ մարդիկներին ձեռք առնել և խաղալիք շինել իր ծածուկ նպատակների համար։ Չար ոգին եթե կարողանում է նույնիսկ դրախտի մեջ աողալ , աշխարքս նրա համար բաց է ու բաց։ Այդ շրջանն ազատ չմնաց չար ոգիներից, և մեկն ամենից երևելի հանդիսացավ իբրև կեղծավոր և հավագող աղվեսt Այդ աղվեսը