Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Այս էջը սրբագրված է

Ով է իմացել, ո՛վ է լսել, որ աշխարհական մարղր ինքն իրան վարդապետ անվանե։ Եթե այսուհետև աշխարհականները պիտի վարդապետություն անեն, նոր վարդապետություն քարոզեն, էլ մենք ինչի՞ ենք պետք... — Շատ ճշմարիտ եք ասում, սրբազան հայր։ Ժամանակըս փոխվել է. երևի աշխարհքիս վերջը մոտեցել է. Նեռի գալու ժամանակն է։ Երեկ ինձ այնպիսի մի բան ասաց Գ Իվանիչը, որ մազերս փշաքաղեց։ Ասում է. լոթռանգներր Սոլոլակումը մի առանձին սենյակ են վարձել, իրանց համար աղոթատուն շինել։ Շաբաթը մեկ անգամ հավաքվում են այնտեղ, մեկ մեկ սպիտակ չարսավ գցում իրանց վրա, աղոթք անում։ Խաչ, Ավետարան էլ չունեն, այլ մի աղաքար ունեն դրած առաջներին, նրան են պաշտում։ Այդ ի՞նչ բան է, ասացի, մի թե աղապաշտության կրոն կա աշխարհիս երեսին։ Նա թե` ինչպես չկա. հապա ինչու են ասում աղանդ: Սրբազան հայր, միթե աղանդն աղապաշտ է նրջանակում ։ — Աղանդ` նշանակում է մոլորություն, սուտ կրոն։ Երևի լսել է, թե նրանք աղանղապաշա են, կարծել է թե աղապաշա են։ — Դուք շատ ուղիղ նկատեցիք, սրբազան հայր, Գ. Իվանիչը բառերի ուղիղ նշանակությունը չի հասկանում, բայց շատ է սիրում գրաբար բառեր գործածել, որ լսողը կարծե, թե նա մի ուսումնական և կարդացած մարդ է։ Անցյալ օրն ինձ ասում է. գիտես, Միրզոյաններր սաստիկ ճարստահարվել են, բայց ուզում է ասել չափից դուրս հարըստացել են, այնպես է երևակայել, որ հարստահարվել այդ կնշանակե։ Դա շատ հիմարություններ է անում։ Մեր հակառակորդների վրա սուտ սուտ լուրեր է տարածում, նրանք էլ կարծում են, թե մենք ենք նրան այդպես թելագրել, և ավելի են կատաղում։ Պետք է իմ կարծիքով զգույշ կենալ այդ տեսակ բարեկամից։ Նրանք այդ պտուղը չեն, որ մարսեն, դրա գլխին վատ օյին կխաղան։ Այս խոսակցության մեջ հիշված Գ. Իվանիչը, ճշմարիտ որ, ամեն տեղ տարածում էր, որ աղապաշտության մի նոր աղանդ կա, և մատնացույց էր լինում մտավոր շարժման գրլուխ: