Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/307

Այս էջը սրբագրված է

մի կուռք է, որին պետք է կործանել, այլ ոչ պաշտեր նա էջմիածնին թողել է մի լիճ և մի անտառ, բայց իր ազգականներին տասնապատիկ ավելի է թողել...


Երիտասարդությունն օրեցօր ավելի ուժեղացավ։ Ժողովըրդի մտավոր շարժման անիվը հաջող ընթացք ստացավ և առաջ գնաց աննշան խոչընդոտների միայն հանդիպելով։ Կարոտություն էր զգացվում միայն մի նոր ժողովրդական առաջնորդի։ Եղած առաջնորդի և երիտասարդության մեջ համերաշխություն չկար։ Եղած առաջնորդը Ներսեսի շավզովն էր ուզում գնալ, նրա պես միապետական դիրք էր բռնել, ժողովրդին իրավունք ու ձայն չէր տալիս դպրոցական գործում։ Իսկ ժողովուրդը, որ Ներսեսին արդեն սրբացրել էր սրբազան տարիներում, այժմ նրա տեղը ոչ ոք չէր գտնիլ, ուր մնաց որ ժողովրդին հավատացրել էին, որ Ներսեսին թունավորել է նրա տեղը բռնել ուզեցողը։ Թե սա մի զըրպարտություն էր, այն ժամանակ այդ ասել ոչ ոք չէր կարող երբ որ կրքերր և ռում են, այնտեղ արդար և մեղավոր հարց չի լինում այլևս։ Բավական է, որ բամբասվեցար, զըրպարտվեցար, պետք է մի կողմ քաշվես, մինչև պատմությունը գաքեղ արդարացնելու։ Առաջնորդը մի մոլեռանդ մարգ էր, հնադավան հայ. այս էր նրա բոլոր մեղավորությունը, նա շատերին հալածում էր իբրև բողոքական հոգվով տոգորվածների, մինչև անգամ հայտնում էր ուր պետք է, որ հսկոդության տակ ունենան այդ մարդկանցը։ Բայց նա այդ բոլորն անում էր կրոնական մոլեռանդությունից, նա այդ համարում էր ճշմարիտ ազգասիրություն։ Նա եղած եպիսկոպոսներից ամենից ազգասեր էր, ամենից ուսումնասեր, ամենից գործունյա, ամենից գթոտ և առատաձեռն։ Բայց և ամենքի աչքումն ատելի էր նա, որովհետև կարողացել էր կաթողիկոսին գրավել և նրա միակ մտերիմը հանդիսանալ։ Կաթողիկոսի մահից հետո զրկվելով նրա պաշտպանություն մնաց երկու կրակի մեջ— ժողովրդի և միաբանության,և նա հեռացավ գնաց, քաշվեց իր վաղեմի վանքը— Սանա