Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Այս էջը սրբագրված է

բից և գիտեր նրանցից օգուտ քաղել առանց վնասվելու։ Նա շատ լավ էր իմանում, որ ոչինչ չշինելը, գործունյա մարդու, ուսումնասերի, բարերարի և հայրենասերի համբավ չստանալը, թե ներկայումս և թե ապագայում իրան համար շատ օգտակար է։ Նա այս լավ դիտեր, որ ասել է նա հետևում էր մի այնպիսի քաղաքագիտության, որին անծանոթ էին նրա աղվեսները։ Սակայն նա այս քաղաքագիտությանը գոռով և ակամա չէր հետևում։ Նա ինքը ի բնե և ըստ սովորության ծանրաշարժ մարդ էր, ինչպես իր տեսած բոլոր հին հսկա հաստափոր եպիսկոպոսները իրանց արամազդական շարժմունքներով և քրմապետական ձևերով.— ի բնե անգործունյա, ի բնե ժլատ, նկատեց միայն, որ այդ հատկությունները իր վիճակի համար ձեռնտու պայմաններ են, ավելի ես հանդարտվեց և հաստատվեց նրանում։ Մնացածը ինքն իրան պիտի լիներ ժողովրդի ձայնի խեղդած ժամանակ...


ՎԵՐՋԱԲԱՆ


Մեոնիլ կա, ապրիլ կա, ասացի, եկ մեր մտավոր շարժման սկզբի տարիներին ստացած տպավորությունս դրի առնեմ իբրև ականատես և մասամբ նաև իբրև դեր խաղաց ած' այդ կյանքումը, եթե ոչ գրով, գեթ խոսքով և գործով։ Եվ ահա դրեցի, որ մեր ներկա սերունդը չմոռանա պատկառանքով հիշել իր նախորդներին, մտավոր շարժման կարապետներին, որոնց անուններն արդեն հայտնի են գրականության մեջ։


Հինգերորդ դարում մի քանիսի և այն էլ մի քանի տարում արած թարգմանություններն ու շարադրությունները մի քանի դարերի համար կենսատու պաշար դարձան։ Այս մի պատմական օրենք է։ Մի ազդի քաղաքական ընդմիջումները, ընդհատումները կարող չեն մահացու լինել, եթե նա անցյալից ստացած մի սննդարար բարոյական և մտավոր պաշար ունի։ Հատնում է այդ պաշարը կամ կորցնում իր սնրնդարար հատկությունը, և ահա բարոյական մահը մոտենում է իր դաժան կերպարանքով։ Երևակայեցեք ձեզ մի լողորդ։