Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/315

Այս էջը սրբագրված է

Բաժանվելուս րոպեն հասավ։ Տխուր րոպե...


— Հիմա ինչ կհրամայեք,— ասացի,— Հայրիկ. ես կուզեմ երթալ։


— Հիմա թույլ կտամ,— ասաց. բայց ի լուր պիտի տանես ինձանից, իհարկե, ինչ որ տեսար, այն կպատմես։ Բայց իմ սիրտը ես դեռ չբացի քեզ, նրա մեջ շատ խոցեր կան։ Ես հայրենիքիս կարոտովր կմարիմ և ծանր է ինձ մտածել, որ պիտի մեռնիմ օտար հողի վրա, ես կուզեմ Վարազ մեռնիր Ինձ համար շատ նեղ վանդակ է Երուսաղեմը, ես կփափաղիմ դարձյալ մեկ անգամ սլանալ հայրենիքիս օդի մեջ։ Ահա այս կխոստովանիմ քեղ։ Ւսկ ինչ որ կվերաբերի քո առաջարկությանը, այդ մասին ինչ կասեմ ահա: ինքս ես որևէ բարձր աստիճանի հասնելու համար երբեք սչ մի միջոց գործ դրած չեմ, բայց երբ ազդն է ինձ հրավիրել որևէ պաշտոնի, ոչ մեկ անգամ մերժած չեմ։ Ոմանք գրում են ինձ, որ ես հրաժարիմ, երբ ազգն ինձ կոչում անելու լինի, ոմանք կուզեն, որ այժմեն իսկ հրատարակեմ, թե ես ընդունելու չեմ որևէ կոչում և ծառայություն, որ ես ծեր եմ, տկար եմ և այս տեսակ բաներ։ Ես չդիտեմ, ինչ է սրանց նպատակը, ինչ են ուզում ինձանից, ուշադրություն չեմ դարձնում։ Ասում են նաև, որ իբր թե իմ անունս պատրվակ է միայն, որով կուզեն ուրիշները շահել։ Այս բանին ես հակառակ չեմ։ Մեկ անուն ունիմ հրապարակ ընկած, թող քաշքշեն այդ անունը, եթե միայն այդ անունով մի որևէ օգուտ կբերեն հայրենիքիս։


— Հայրիկ, — ասացի,— այդ վերջին կետի մասին թույլ տվեք մի կարճ բացատրություն տամ։ Ձեր անունը պատրվակ համարողները Սեդրակյանի ոխերիմ թշնամիներն են։ Սեդրակյանը սրտակից բարեկամներ շատ ունի, որոնցից մեկն էլ ես եմ և կարող եմ ասել ավելի ծանոթ նրա դյուրազգաց սրտի քնքուշ թելերին։ Նա ըստ ամենայնի ձեր սիրուն արժանի մի անձն է։


Այստեղ ես պատմեցի Հայրիկին Սեդրակյանի արած սուրբ ուխտը Հայրիկի համար, որ այստեղ հարկավոր չեմ համարում հայտնել։


Սրանից հետո Հայրիկի աջը համբուրեցի և հեռացա։ 1892