Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

միայն ազատվում է նույն նախապաշարմունքից, իսկ հոգեպես՝ ոչ։ Հոգին այնպիսի կապրիզներ ունի, որ շատ անգամ ոչ մի դատողություն նրան սանձահարել չի կարողանում։ Այս հանգամանքն արժանի է խորին ուշադրության, որովհետև դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունի։

Եթե Մակբեթը չհավատար վհուկ պառավների գուշակությանր և չնախապաշարվեր, էլ այն չէր անիլ, ինչ որ արավ։ Այս միևնույնը կարելի է ասել և Օհաննա Դարքի մասին. նա էլ էր նախապաշարված։ Առաջինն իր նախապաշարմունքով չարություն գործեց, երկրորդն իր հայրենիքն ազատեց։ Ուրեմն նախապաշարմունքն ևս մեծամեծ գործեր է կատարել տալիս՝ թե՛ չար և թե՛ բարի։ Չարի կամ բարու ձեռքին կույր գործիք դառնալու համար էլ բացառիկ բնավորություններ են հարկավոր։ Եթե չասենք նախապաշարմունք, այլ հավատ, այնուհետև ամեն ոք կհավատա, որ հիրավի, հավատը սարեր շարժելու չափ ուժ ունի։ Մի թե քիչ կան բարոյական սարեր, որոնք փուլ են գալիս հավատի առջև։

Մարդս երեխայական հասակում թույլ դատողություն ունի կամ բնավ չունի, բայց ունի անպայման և անկասկած հավատալու տրամադրություն, ուրեմն և շուտ նախապաշարվելու։ Հիմա խնդիր է, թե պե՞տք է արդյոք նախապաշարել երեխային գիտության համար սուտ հավատալիքներո՞վ, թե՞ ոչ։ Ես այսքանը կասեմ միայն, որ պետք է մի կողմ դնել սուտն ու ճշմարիտը և վերցնել բարին և չարը, վնասակարը և օգտակարը։ Ոչ մի վնասակար և չար բանով չպետք է նախապաշարել երեխային, իսկ արի և օգտակար բաներով նախապաշարելը շատ արդյունավետ է։ Երբ երեխայի համար գուշակություն են անում, թե նա որպիսի մարդ պետք է դուրս գա, նա հավատում և նախապաշարվում է։ Հիմա ո՞րն է լավ, չա՞ր գուշակությունը, թե բարի։ Կասկած չկա, որ բարին նրան կտանի դեպի բարին, իսկ չարը՝ դեպի չարը։ Եթե երեխան հավատում է և՛ օրհնության և՛ անեծքի, ուրմեն պետք է օրհնություն տալ և անեծքից զգուշանալ։ Եթե նա հավատում է չար և բարի ոգիների, պետք է ոչնչացնել և ստել չարը և բարվո գոյու-


336