Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Այս էջը սրբագրված է

ցինք և վճռեցինք միասին գնալ։ Հինգ տարի միասին ընկերություն էինք արել և ամենասերտ սիրով և մտերմությամբ շաղկապվել իրար հետ։ Պարոն էնֆիաճյանցր, կարծելով, որ ես եմ գժվացրել Միքայելին, վարակելով նրան իմ խենթությունովս, կանչեց նրան և շատ խրատեց, որ ետ կենա այղ մտքից, բայց չկարողացավ համոզել և մենք աստված կանչեցինք և փոստի կառքով ճանապարհ ընկանք Հյուսիսային Ռուսաստան։


VII


Փոստով գնացինք մինչև Վլադիկավկազ միայն. նույն տեղից շարունակեցինք մեր ճանապարհը ապրանքակիր սայլերով։ Անծանոթ է մեզ երկիրը, անսովոր է կլիման, անմարս է կերակուրը, անհյուրընկալ են մարդիկ, Բայց մենք գնում ենք կամաց֊ կամաց կրիայի քայլերով, տեղ ոտքով և տեղ սայլի վրա նստելով, զանազան արկածների ենթարկվելով։ Այդ արկածներից մեկը գրելու արժանի է իր հեքիաթական բնավորությամբ։


Մեր քարվանը մինչև երեսուն պավոզկաներից (սայլերից) էր բաղկացած, ամեն մեկում մի ձի միայն լծած։ ճանապարհն այնպես հարթ էր, որ քառասուն փութ բեռան համար մի ձին էլ շատ էր։ Քարվանապետը մի հսկա էր' Պոլիֆեմի պես միականի, բայց մեզ վերցնողը ամենից խեղճն էր։ Հսկայի ջիգրը եկել էր, թե ինչու իրան չենք վարձել. Սակարկել էինք մինչև Ստավրոպոլ։ Այդ Պոլիֆեմն ահա մեզ շատ էր նեղացնում և ջիգրեցնում արհամարհելով, արմյաշկա անվանում և մեր կողքից անցնելիս, թե ինձ ե թե' ընկերոջս հրնդում ու ծիծաղում, իբր թե հանաք է անում։ Մեր պավոզկապանր բարկանում էր վրան, հանդիմանում, բայց նա ավելի էր կատաղում նրա ջգրու։ Մեկ անգամ էք, երբ պիտի մոտովս անցներ, ես պատրաստվեցա, և հենց ուզեց հրնդել, ես այնպիսի մի զարկ ավի ոտքովս, որ նա բերանքսիվայր փռվեց գետնի վրա։ Նա վեր կացավ և ուզեց բռնել ինձ, բայց ես սպառնացի, ասելով.