Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/353

Այս էջը սրբագրված է

տպած գրքերը, հեղինակը գրաշարից չէին զանազանում։ Միևնույն կերպով վարվեցան և իմ ընկերոջ ծնողքը։ - Մենք կաշխատենք, դրանք կգան կտանեն, - ասաց Միքայելը, - ուրեմն մնալով ոչինչ չենք կարող աշխատել, միայն զուր ժամանակ կկորցնենք, լավն այն է, որ ինչ ունենք-չունենք ծախենք և ինչ որ կգոյանա, նրանով ճանապարհ ընկնինք։ Ծախեցինք ունեցածներս և հազիվ 120 մանեթ գոյացավ, որից մի քանի մանր ծախքեր արինք ճամփի վերաբերյալ, մնաց 75 մանեթ, ղրանով էլ ճանապարհ ընկանք։


Ռոստովից 12 մանեթով ճանապարհ ընկնել դեպի Մոսկվա, կարելի չէր։ Մտածեցինք տեսակ-տեսակ հնացներ և վերջը մի հնարի վրա կանգ առանք։ Վճռեցինք գնալ Թեոդոսիա՝ Խալիպյան տպարանը, այնտեղ ճամփի ծախք աշխատել և ապա ճամփա ընկնել դեպի Մոսկվա: Գնացինք նավը և տոմսակ առինք մինչև Թայղան, ուր մեր բոլոր փողից մեզ մոտ մնաց միայն մեկ մանեթ, քառասուն կոպեկ: Չնայած այս բանին, ես իմ կողմից շատ անհոգ էի. իմ անհոգությունն ազդում էր և Միքայելի վրա։ Ես այդ ժամանակ դեռ չէի կարդացել Սերվանտեսի երգիծաբանությունը, և լավ է, որ չէի կարդացել։ Երբ որ կարդացի, միտս եկավ մեր ճանապարհորդությունը, ես, Միքայելն էլ նույնն էինք, ինչ որ Դոն-Քիշոտն ու յուր թիկնապահը։


Թայղանումը մի առավոտ շատ վաղ վեր կացանք և գնացինք ծովափ լողանալու։ Հունիսի վերջերումն էր։ Հասանք ծովափ թե չէ Միքայելը բացականչեց. - Նայի՛ր, նաչի՛ր, Ղազարոս, ձկները ծովից դուրս են եկել, որ արածեն։


Հիրավի՛, ջուրը նոր ետ էր քաշվել հանկարծ և ափի քարաղաքներում թողել անհամար ձկներ, որոնք թպրտում էին դեռևս կենդանի. - Ա՛յ հրաշք, ա՛յ ճամփի ծախք, - ասացինք և սկսեցինք հավաքել և մի ահագին կույտ կազմել։ Ես մնացի կույտի մոտ, իսկ Միքայելը գնաց, որ բազարից մի մշակ բերե և աման, որ ձկները տանենք ծախենք։


Մշակին 30 կոպեկ տվինք, իսկ բոլոր ձկները ծախեցինք 20 կոպեկով… Այս մեզ համար մի լավ դաս եղավ, որ էլ մյուս անգամ ձկնորսություն չանենք, բայց այնքան խնդացինք,


353