Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/372

Այս էջը սրբագրված է

հությամբը։ Գաղտնապահությունն անհնարին է դու կասես քո մտերմին, նա էլ իր, և այսպիսով ամբողջ աշխարհք կրտարածվի։ Ինձ վատաբանել և հալածել են այնպիսի մարդիկ, որոնց մազի չափ մի վնաս չեմ տված։ Այս առաջ է եկել նրանից, որ տարաբախտություն եմ ունեցել անգիտակցաբար, անմեղությամբ և պատահմամբ միայն նրանց զազրելի արարքները տեսնելու։ Զազրագործի ամենամեծ թշնամին իր զազրագործության վկան է, և լինելով զազրագործ, ոչինչ չարժե նրա համար մի զազրություն ևս գործել, բարոյապես կամ ֆիզիկապես սպանելով իր մութ գործերի վկային։ Քանք քանի անմեղներ ու արդարներ զոհ են գնացել այսպիսի եղեռնագործությունների։ Մեկ անգամ Ռափայելը տեսավ իմ ձեռքում հիշյալ պատմության բնագիրը կարդալիս։ Այս դեպքից հետո իմ աստղը թեքվեց նրա աչքումը։ Իայց ես բանի տեղ չդրի այս հանգամանքը։ Նա ինձ չէր պահիլ, բայց արդեն սկսել էր «Հյուսիս» շաբաթաթերթը, ճարահատյալ պիտի պահեր, և պահում էր սիրաշահելով, որքան որ կարող Էր սիրաշահել օրվա մեջ 24 գույն ցույց տվող մի մարդ։ Շուատվ եկավ հայրը, և երբ որ նրան ծանոթացա, Ռափայելը դարձավ իմ աչքումս մի անմեղ, միամիտ և բարի հրեշտակ այս մարդու համեմատությամբ։ Սրանց մոտ մնացի մի տարու չափ, առանց տարին լրացնելու և լավ ծանոթացա ամենի էլ կյանքի բնորոշ գծերին, բայց ես չեմ ուզում գրել, որովհետև իմ նպատակս չէ ուրիշների կենսագրությունն անել, մանավանդ որ դրանց կենսագրությունները զուրկ են բարոյակրթական կողմերից։ Ես չհեռացա դրտնցից, այլ փախա, գործը երեսի վրա ձգելով, որից հետո այլևս ոչ մի հարաբերություն չուզեցա ունենալ դրանց հետ։ Սրա պատճառը ի միջի այլոց և այս էր. ես մի հայտարարություն գրեցի և ավի տերտերին, որ տեսնե և թույլ տա տպելու «Հյուսիս»-ումը: Նա կարդաց, և' շատ լավ է,— ասաց,— տար շարե, բայց թերթը չլցնես, պետք է մի բան էլ ես գրեմ։ Իմ հայտարարության բովանդակությունն այս էր, թե' «այսինչ երիտասարդներս, որ Թիֆլիսիը հեռացանք- այսինչ նպատակով, այժմ Պետերբուրգումն ենք և շուտով կհասնենք մեր նպատակին, ուստի և առաջարկում ենք մեր ծառայությունը մեր ազդա- 372