Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Այս էջը սրբագրված է


համալսարանի։ Այդ համոզմունքը հաստատեց Սմայլսի «Ինքնօգնությունը»։ Սա հազարավոր կենսագրական փաստերով ցույց տվեց, թե մարդս ի՛նքը կարող է միայն զարգացնել իրան, թե՝ ուրիշի օգնությունը պակասեցնում է ինքնօգնության ուժը։ Այս օրինակները ծայրահեղ էին և միակողմանի, բայց շատ գայթակղական էին։


Ինքնակրթության ախտով ես արդեն վարակված էի բնականից, հարկավոր չէր, որ այգ բանը սովորեցներ ինձ Բոքլր կամ Սմայլսը, բայց դրանցով ես ավելի ոգի առա, չկորցնելով իմ ինքնուրույնությունը։ Մեր կյանքի տեսակետից է ես համաձայն չէի Սմայլսին։ Եվ ահա ինչո՛ւ։ Ոչինչ չի զարգանում առանց սնունդի. ինչպես բույսն իր սնունդն է պահանջում, նույնպես պահանջում է և միտքը։ Ես ինչպես ինքնակրթվեմ հայկական չոր անապատում, ինչ սնունդոփ Սնունդ եղած տեղը զարգացումն ինքն իրան կլինի։ Անգլիայի մտավոր առատ և ճոխ սնունդը կարող է Բոքլներ հառաջացնել, իսկ հայկականը...


Մեզանում մի առած կա. ասում են' <<Կճուճը թոլ էլավ.. խուփը գտավ>>։ Թոլ էլած կճուճը կարող է և կոտրվել կաս չգտնել իր խուփը։ Եթե թոլ անես մի մագնիտ, նա որտեղ երկաթի փշրանքներ կան, իրանից կկպցնե կամ ինքը կկպչի իրանից զորեղ երկաթին։ Բայց կարող է պատահել, որ փշրանքներ չգտնի. բավական չէ ուրեմն, որ մարդ մեղվի նման զանազան ծաղիկներից հյութ ժողովելու և քաղցր մեղր շինելու հատկություն ունենա, հարկավոր են և ծաղիկները։ Բնությունը կենդանուն չի ստեղծում նախքան նրա սնունդը, ընդհակառակը' սնունդն ինքն իրանից արտադբրում է կենդանի։


Ասած է «Ջորին Հաջ գնալով' հաջի չի դառնալս։ Պաշտպանելով սնունդի անհրաժեշտությունը, կարելի չէ ուրանալ անհատի սննդառության գործարանների առողջությունը, նրա աճելու ընդունակությունը և բեղմնավորությունը։ Այդպես որ չլիներ' սնունդի առատ տեղում հանճարները բանջարի պես ուսնեին, կրթվելու համար Եվրուզա գնացողները բոլորն էլ կվերադառնային մի կանտ ու Կոնտ դառած, ընդհակառակը շատերն ստամոքսն են խանգարում և այնպես վերա