Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Այս էջը սրբագրված է

քո նշանը, դուրս կորիր իմ տանից, ես քեզ նման երեսբաց փեսա շեմ ուզիլ…


— Ինշո՞ւ եմ նշանս առնում, - ասացի, - հազիր նշանածըս կառնեմ ու հայդա, կփախչենք քեզանից…


Այստեղ նշանածս պաշտպանեց ինձ, ասելով. - դեդա, ես երեխա հո չեմ, ուրեմն հավատ չունե՞ս դու ինձ վրա։ Դու ավելի լավ կանես, որ ընթրիքի պատրաստություն տեսնես, կարելի է քաղցած է (անունս չի տալիս)։


— Օ՜… շատ քաղցած եմ, շատ, էսօր թիքա չեմ դրել բերանումս, - բացականշեցի ես։


— Ա՜յ սատանա, - նկատեց զոքանչս և գնաց խոհանոց։

նշանածիս ձայնն ու խոսիլը առաջին անգամ լսեցի։ Մայրը որ դուրս գնաց, սա այլևս չխոսեց հետս։ Միտս ընկավ, որ խոսելն էլ մի առանձին ընծա արժե։ - Ես գիտեմ, - ասացի, - որ քեզ մի ընծա պիտի տամ, որ խոսես ինձ հետ, բայց ի՞նչ ընծա կարող եմ տալ, որ թանկ լինի ինձանից, ահա ես ոտով֊գլխով, հոգով֊մարմնով քեզ ընծա, - և սկսեցի համբույրներ ցողալ հրեշտակային քնքշությամբ։


- Դուք փոխանակ այդքան չարություն անելու, - խոսեց նշանածս, - ավելի լավ կանես, որ ինձ գիր սովրեցնես, թող այդ լինի քո ընծան։ Դու իմն ես ու իմը, քեզ ով կխլի ինձանից, դու պետք է քեզանից դուրս մի բան տաս ինձ։ Ինձ գիր սովրեցրու, որ քո գրածները կարդամ։ Ես գիտեմ վրացերեն գրել֊կարդալ, բայց հայերեն մեկ այբբեն գիտեմ միայն։


- Շատ ուրախ եմ, հոգիս, չափից դուրս ուրախ, որ այդպես սեր ունես կարդալու։ Ես մեկ շաբաթում քեզ կսովորեցնեմ օրինավոր գրել և կարդալ, միայն մեկ պայմանով, որ ինձ դուրս չանե մայրդ։


- Եթե խելոք կկենաս, մայրս բան չի ասիլ։


- Ազնիվ խոսք եմ տալիս քեզ, բայց չեմ կարող չփայփայել, չգուրգուրել քեզ, այդ մի հանցանք չէ։


Մյուս օրը տեղավորվեցի զոքանչիս մոտ։ Սկսեցի գիշեր-ցերեկ աշխատել տպարանումը, որ հարսանիքի համար փող պատրաստեմ։ Նշանածս էլ իր աշխատությունը կրկնապատկեց, միևնույն ժամանակ պատրաստում էր տված դասերս։ Անտարբեր չէր և զոքանչս, սա էլ իր հանգուցյալ ամուսնու

420