Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/443

Այս էջը սրբագրված է

թե իր տիրապետությունը բարոյական և մտավոր ուժի հետևանք չէ, վարչական ընդունակության գործ չէ, այլ այնպիսի մի բան, որ կարող է անել շահի ամենասինքլոր մանկլավիկն անգամ։ Ես հակառակ էի նրա այս ընթացքին և պաշտպանում էի միաբանության օգուտը, որով և դարձա նրա աշքումը հակավեհարանական ։ Մեր այսպիսի հարաբերությունը, վեհափառի բացակայության ժամանակ, այն աստիճան լարվեց, որ մեկ օր էլ Մանկունին ուղղակի մի այսպիսի հարց դրավ—կամ ես, կամ' Աղայանը1)։


Այս հարցին պետք է պատասխան տար տպարանական ժողովը, որի նախագահն էր Գրիգոր եպիսկոպոս Մուշեղյանցը, մի պարթև, քաջ և վերին աստիճանի անաչառ և ազնիվ մարդ։


Պրոկուրորը այդ ժամանակ ծերունի Վասակյանն էր։ Սա իմանալով իմ և Մանկունու լարված հարաբերությունը, ա՛սաց,—Սիրելի Ղազարոս, դու այդ Մանկունուն մի դիպչիր Եթե ուզում ես այդտեղ մնալ և վանքին մի օգուտ տալ, դրա հետ հաշտ ապրիր։ Ներսեսի պես մեծ մարդը, մեծ կաթողիկոսը, մի լակոտի ձեռքում խաղալիք էր, և նրա խոսքով ինձ դետին ձգեց։ Հանցանքս այն էր, որ այդ լակոտին լակոտ էի անվանում։ Դու Մանկունու իսկական անունը մի տալ։


Երբ բանը հասավ տպարանական ժողովի վճռին, ինձ էլ, Մանկունուն էլ կանչեցին այնտեղ։ Այդտեղ հայտնեցի Մանկունու ոտնձգությունները, ասացի, որ ես սրան առաջ քաշեցի, ամեն բանի հետ ծանոթացրի, որ ժամանակին պետք գա, բայց սա այդ ժամանակն արդեն հասած է համարում, ուզում է իմ տեղը բռնել, ուղում է ինձ իր ստորադրյալը համարել, իր հրամանակատարը, իսկ ես այդ անել չեմ կարող, քանի որ ինքս եմ գործի պատասխանատուն։ Երբ որ ես չեմ լինիլ, այնուհետ և ինչ ուզում են թող անեն, իսկ քանի որ կամ, կրավորական դեր չեմ կարող կատարել։ Մանկունին լուռ էր, ոչինչ չէր խոսում, երես տված քը


1 Այն ժամանակ Մանկունին ուզում էր <<Արարատա>>-ը Պոլսի ՂալաՍիայի օջախի օրգան շինել, իսկ ես հակառակում էի և չէի տպում' լինելով հայրիկյան։

443