Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

Եվ ես շինեցի, ինչքան հնարավոր էր. բայց մի տարի միայն անցած հ. Խորեն Ստեփանեն նշանակվեց հաջորդ միանդամայն նաև տեսուչ ուսումնարանների, թեմական ոեսչից անկախ, և նա փոխեց, փոփոխեց ամեն ինչ։

Ախալցխայից հեռացա ես 1871 թվականի ամառը։ Դուրս դալիս բոլոր աշակերտները ետևիցս ընկան երգելով տխուր երգեր։ Հաջորդի տան մոտով անցնելիս ահագին աղմուկ բարձրացրին և ցույցեր արին, որ իմ կամքիցս դուրս էր։ Պատահմամբ այդտեղ գտնվեց և Ալեքսանդրապոլի դպրոցների հոգաբարձու Զիթողցոնց Պետրոս աղան, որ ախալցխացոց բարկացնելու համար ասել էր. «Զեղի համար դեռ վաղ է լավ վարդապետներ ունենալը, դա մեզի կվայելի})։


Հիրավի, Ախալցխայի աղաները սովոր էին հին խալֆաՆերի, որոնք պետք է լինեին իրանց չիբուիւչի ղահվեչին, միմոսը, շողոքորթը, լրտեսն ու կավատը։ Իրանց շնորհքը պետք է ցույց տային իրանց տերերի համար ուղերձներ գրելով, իսկ նրանց հակառակորդների վրա պարսավանք և երգիծանք։ Խալֆաների այս տիպը շարունակում է գոյություն ունենալ այժմ մեր գրականության մեջ։


Էջմիածնի և Ախալցխայի անցքերից հետո ինձ այլևս ոչ մի տեղ չէին ընդունիլ' համարելով խռովարար, բայց իմ բախտից Ալեքսանղրապոլ հրավիրողը Ավետիք Բաբայան ցն էր, որ շատ լավ էր իմանում, թե ինչ է իմ ուզածը։ Այս հանգամանքն արժանի է ուշադրության, և ես ուզում եմ հետևյալ գլուխը նվիրել այս խնդրի պարզաբանության։

VI


Մեր մտավոր վերածնության առաջին կարապետները Դորպատի համալսարանի հայ ուսանողներն էին։ Սրանց հաջորդեցին Պետերբուրգի հայ ուսանողները։ Պետերբուրգի մտավոր հեղափոխության շրջանում զարգացած հայ ուսանողության մի ստվար մասը հայրենիք վերադառնալով անկախ դիրք բռնեց և հասարակական գործունեության նվիրվեց, Մարտիրոս Սիմոնյանցը մտավ ներսիսյան դպրոց, այն

Ղ․ Աշայան, Երկերի ժող. հ. IV
465