Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

րական թերթը կարդում էինք ամենայն սիրով և հետաքըրքըրությամբ, մանավանդ նրա փորձնական դասերը զանազան առարկաներից։ Ավետիքը թարքմանում էր Մեծ֊պապի թվաբանությունը ամենափոքր մանուկների համար, և այդ մի Լավ առիթ էր, որ փոքրերի մտածողության աշխարհը լավ ուսումնասիրենք։ Եվ ինչքան նորանոր հոքեբանական գյուտեր էինք անում, որոնք սակայն շատ հնուց գտնված էին լինում, ինչպես ստուգում էինք հետո։ Բայց սրանով մեր գյուտի արժանավորությունը չէր պակասում, ընդհակառակը' ավելի ևս բարձրանում էր, երբ տեսնում էինք, որ նույն նկատողությունն արել են ավելի նշանավոր հեղինակներ։ Պետք է գիտենալ սակայն, որ այլ է մտածելը և այլ ձևակերպել և մարմնացնել մտածածը։ Մենք կարող ենք նույնիսկ Գյութեի և Շեքսպիրի պես մտածել, այսինքն նրանց հայացքներն ունենալ, բայց չկարողանալ մեր մտածածները, մեր զղացածները, մեր ստացած տպավորությունները նրանց պես ձևակերպել, պատկերացնել, հեղինակել, վիպասանել, բանաստեղծել, մի նկարչական հորինվածք շինել։ Ամենայն հորինվածք պահանջում է հայտնի չափով տաղանդ։ Կյանքի պատկերներն ամենքս ենք տեսնում, բայց միայն տաղանդավոր նկարիչն է կարողանում նույնը պաստառի վրա պատկերացնել։


Երկար ժամանակ ես չէի խոստովանում տաղանդ ասված բանի գոյությունը։ Պիսարևն և նմանիք' այդ բանը չէին ընդունում, ես էլ հավատում էի։ Բյոքլը չէր ընդունում հատկությունների ժառանգականությունը, ես էլ ինձ իրավունք չէի համարում չհավատալ, բայց հետո այդ խնդիրը շատ արծարծվեց և պարզվեց այնպես, որ եթե Բյոքլը ողջ մնար, կխոստովաներ իր սխալը։ Սրա պատճառն այն էր, որ բնական գիտությունները դեռ նոր էին ծլում և ծաղկում։ Համալսարանի բնական պատմության բաժնի ուսանողները ոչ մի մտավոր սնունդ չէին ստանում, այժմյան գիտությունը չկար։ Դարվին, Ֆոխտ, Հելմհոլց և ուրիշ շատերը նոր էին ծանոթացվում ռուսաց գրականության մեջ և այն էլ ոչ ամբողջապես, այլ քաղվածքով միայն կամ կտոր-կտոր, իսկ այդ կտորները կուլ էինք տալիս հում֊հում։ Մեր մտավոր պա

467